Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ այս եղավ առանց իմ գիտության, և այս արին դեռ¬ ևս իմ մեջ ոչ մի բան չտեսած։ Ներկա էին ժամանակակից բոլոր ուսանողները' Արծրունիք Գրիգոր, Անգրեաս և Սենե- քերիմ, Ոաբայան Ավետիքէ Մարդարյան Ջհան, Գրիգորյան Զաքարիա, Մարտիրոս յան Սիմևոն, Բալտնթարյան Նիկողա- յոս, Եվանգուլյան Գևորգ և շատ ուրիշներ։ Այս ոեսլքից եր¬ կու շաբաթ անցած ես կարդացի նույն ժողովում իմ Արու¬ թյուն և Մանվելիս առաջին գլուխները։ Տե՜ր աստված, ի՜նչ աղմուկ, ի նչ դղրդոց բարձրացրին մեր ուսանողները, ի նչ ծափահարություն... (Պարոններ, ո՜։ր է այսօր ձեր այն ժա՝ մանակվա հոգին, սիրտը, գաղափարը, սերը։ Հավատացեք, որ ես էլի միևնույնն եմ, և ավելի ևս, միայն դուք եք փոխ¬ վել, բացի մի երկուսից)։ Այս դեպքից հետո ես նոր հոգի ստացա, նոր թև առա։ Ինձ ընտրեցին ուսանողական երկերի լեզվի մշակող: Ես սկսե¬ ցի մի սիստեմի տակ ձգել իմ ինքնակրթության աղատ պա¬ րապմունքը, որ մտնեմ համալսարան, բայց ճակատագ իյւ ո ուրիշ կերպ տնօրինեց, գուցե ավելի լավ։ Դիպլոմը մոդայից ընկել էր. ես ևս ենթարկվելով ժամանակի հոսանքին, իրա¬ վունքին ոչինչ նշանակություն չավի, այլ գործին միայն, և սկսեցի գործել... աոանց իրավունքի... Տկ ա գիտություն առանց գիտության։ Եթե մեկ մարդ մի բան ուղիղ գիտե, եթե գիտե, թե ինչ գիտե և ինչ շգիտե, այս ապացույց է, որ նա գիտություն ունի։ Այս ապացույցի աո- ։ե ամենայն դիպլոմ հավասար է զրոյի։ Այս հասարակ ե պարզ ճշմարտությունը մերոնք կամովին ուրացան: Նրանք Աոայանցի գլխարկը, ըստ առածին' ալրոտ տեսան, և կար¬ ծեցին, թե ջաղացպան է։ Տե սան որ դիպլոմ չունի, կարծե- ցին, թե ուսում և գիտություն էլ չունի։ Այսպես հավատացրին և ուրիշներին, այսպես տրամաղրե- ցին դեպի ինձ իմ ընթերցողներին և աշխատեցին իմ հեղինա¬ կությունը վայր ձղել: Եվ ո՜ր դիպլոմավոր բթամիտը կուղի, որ մի անգիպլոմ մարգ իրանից ավելի մեծ հռչակ ունենա։ Բայց ո՜վ կարող I ավելի ուսում ունենալ,— արդյոք նա՜, որ մի անգամ առել պրծել է, թե՜ նա, որ շարունակ առնում է և տալիս, քչից 310