Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարդացեք ահա մեր քանքարավոր բանաստեղծի հետևյալ երկտողիկը.

Դու տեսե՞լ ես երկնքումը պայծառ լուսին ծագելիս. Կամ թե կանաչ տերևի մեջ կարմիր ծիրան փայլելիս...

Ահա բուն պատկերը Արարատյան բարբառիէ նրա քերա¬ կանության։ Որքա՞ն կենդանություն, որքան նրբություն և խո• րություն կա այս երկու տողի մեջ։

տալիս աշկարա, որ այս լեզուներն իրանց վրա կրել են և կրում են անհատական դրոշմ և ոչ ագգային-ժողովրդական Ասում են նմանապես , թե «Մեղուն», «Արարատը», «Փորձը» և «Արձագանքը» «լեզու չունեն»։ Այս էլ ցույց է տալիս, որ հիշյալ հրտտարակությունների մեջ լեզվի կողմից միակերպություն լի եղել, այլ գրել էճ ով ինչպես ուզեցել է։ Առաջինը ձեռք են զարկել լեզվի մշակությանը, բայց սխալ մեթոդով, իսկ վերջինը ձեռք չեն տվել այդ թանին, բայց և տեղիք են տվել բազմատեսակության, որ ասել է առաջինների թերության առաջքը չառնելով մի քանի թերություններ էլ իրանք են ավելացրել, որով և տեղիք տվել առաջինների հաստատ մնալուն իրանց բռնած ընթացքում։ Օրինակ' «Արձագանքը» (Արձագանք գրելը աններելի սխալ է) դատողություն է տալիս լեզվի։ մասին, և ոչ միայն իր դատողությունն է տպում սխալ լեզվով, այլև ինքը վարվում է իր տված դատողության բոլորովին հակառակ: Սրա պատճառն այն է, որ անլեզու թերթերը լինում են և անզայն կամ մի տեսակ քամելիոն, որ ամեն գույն էլ կարող է ցույց տալ։

Այսպես են լինում բոլոր բնավորություններից զուրկ, շինովի, կեղծ և դիմակավոր մարզիկը։ նրանք հավատ չունեն դեպի իրանց անձը, իրանց գործը, զգում են իրանց ներքին դատարկությունը։ Դրանց նպատակը բարվույն և ճշմարտին ծառայելը չէ և ոչ ընդհանուրի օգտին նվիրվիլը։ Տեսնում ես օրինակ' մեկը, չգիտես ինչից գրգռված, մի շատ թե քիչ ուղիղ բան է դրեք, թեե զոզանի ֆրազներով և բթություններով լիքը, ասում ես՝ ուրեմն սա էլ է գրող, բայց դուրս է գալիս, որ ոչ թե գրող այլ «գրողի տարածներիցն» է, որովհետև մի ուրիշ անգամ, երբ մեջտեղ չկա կիրք, գրգռմունք, անձնական մի վնաս կամ օգուտ, նույն մարգի ամուլ դլխիցը չես կարողանում աքցանով անգամ մի բան, մի միտք դուրս քաշել։ Եվ ինչքան կան այսպիսի գրողներ մեր մեջ, որ պարբերաբար երևում են հեղեղից հառաջացած վտակների նման։ Դադարում է հեղեղը' կիրքը, և նրանք ցամաքում են իսկույն։ Վերցրեք մեր գրականությունից կենդանական (և ոչ բանականի) ինքնասիրությունը, նյութական շահն ու վնասը, զրակսւն չարչիության ոզին, և մեր գրականությունը կցամաքի իսկույն, ինչպես հեղեղներից լճացած մի ճահիճ պայծառ արևի տակ։ Ահա իմ այս խոսքերից կտեսնեք, թե քանի թմրածներ գլուխ կբարձրացնեն և կսրեն իմ դեմ իրանց ժանգոտ ու բութ գրիչը կամ Հեղուն։ 333