Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ. Վերա թանկության աշակերտների համար լեզուն մի արվեստ էր, այդ արվեստով նրանք լեզուն քերթում էին, կերտում էին, որի մեջ հմտագույնը անվանվում էր քերթող։ Այդ վար¬ պետներից ավագադույնը Խորենացին է և այս պատճառով էլ նա անվանվեց քերթողահայր։ Խորեն ացոլ լեզուն արվեստա- վոր է, բայց ոչ չափազանց խորթ հայի ականջի համար, իսկ նրա ընկերներինը, ինչպես Դավթինը, խորթություն շատ ունի։ Սուրբ գրքի լեզուն միատեսակ չէ, նա ավելի սրբադրված է երևում, քան երրորդ անգամ նորից թարգմանած։ Նրանում երևում է, որ առաջին թարգմանությունը ժողովրդի լեզվին շատ մոտիկ է եղել։' Եվ ուրիշ կերպ էլ չէր կարելի սպասել Մեսրոպի և Սահ ակի նման ժողովրդասեր մարդկանցից, որոնք նպատակ չունեին մի արվեստավոր լեզու ստեղծել, այլ թարգ¬ մանել եկեղեցու արարողությունները և ԳիԸՔԸ ժողովրդին հասկանալի լեզվով, որ այլևս թարգմանի կարոտ Աինի։ Բայց նրանց աշակերտները, հափշտակված հելլենական լեզվի քերա¬ կանությամբ, խրթնացրին և խորթացրին գրոց լեզուն իրենց արվեստի շնորհիվ։ Մխիթարյանք չեն ուրանում, որ գրաբարը մի արվեստա- վոր լեզու է, և այդ արվեստավորությունը նրանց աչքում— նույնիսկ Հ. Այտն յան [ր — մի թերություն չէ, այլ արժանավո¬ րություն, և փոխանակ այդ արվեստականությունը անբնական, կեղծ, շինծու, քմահաճո, անկանոն, աններդաշնակ, հակ¬ ազգային և հակամարդկային համարելու, անվանում են սքան¬ չն լա րվե и սւ, ճարտարարվեստ, հրաշակերտ։ Արվե ստի պաշտպանները և արվեստավոր աշխարհիկ լե զ- վով գրողները խոսքով միայն սքանչելի համարելով գրաբարի արվեստը և ձգտում ունենալով մեկ-մեկ քերթողահայր հանդի¬ սանալու, ամեն մեկն իր հա՛մար մի ջոկ արվեստ է ստեղծում և ինքը միայն հիանում իր կարած բոխչայով, իր շինած աղ¬ վեսի բնով և մկան բավիղով։ Այս տեսչսկ իմաստակներով լիքն է մանավանդ Պոլիսր, ուր ամեն մի համբակ լեզվակերտու- թյան գործում Հ. Տերվիշյանին գերազանցել է ուզում։ Զարմանալին այն է, որ այդ արվեստագետներից ոչ մեկը դուրս չեկավ և ցույց չտվավ մեզ, թե ինչ արվեստ կա գրա- 365