Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րից կան և ուրիշ մասնիկներ, որոնք թառի վերջիցն ավելանալով, այսինքն եզակի թվի վրա շինում են հոգնակի։ Այդ մասնիկների մեջ գլխավորն է f տառը, որ գրոց լեզվումը մեր այժմյան Ьг և ներ մասնիկների տեղն է բռնել։ Գրաբարում բառի վերջավորությունը նշանակություն ունի. եթե, օրինակ' փոփոխական բառի վերջումն է f կամ ս — համարվում է հոգնակի, թեկուզ մեկ հատ լինի, իսկ աշխարհիկ լեզվումն այդպես բան չկա, վերջավորությունը նշանակություն չունի, այլ միայն միտքը։ Եթե բառը մեկ հատ է նշանակում, նա համարվում է եզակի, թեկուզ վերջումր լինի U կամ f ։ Այսպես, գրաբարումն հոգնակի են համ արվում և անեզակի հետևյալ բասերը — Մասիս, Տփխիս, Ագուլիս, Կարս, Բոլնիս, Գումանիս, կսւռք, ընթրիք, Ավետիք, ուտիս, պաս կամ պահք, աչք, ոտք և ուրիշ շատ բառեր, բայց աշխարհիկ լեզվում այդպես բան չկա Տփխիսը մեկ հատ քաղաք է, Մասիսր եկ հավսար, Ավետիքը մեկ հատ մարդ, կառք մեկ հատին ենք ասում, աչք նույնպես մեկ հատին և այս պատճառով էլ մենք ասում ենք ոտք, ոտքեր, աչքեր, կառքեր, ընթրիքներ, ուտիսներ, պասեր, թամքեր, թուրքեր, գրքեր, ձեւքեր... Բայց կան բառեր, որ թե՛ գրոց և թե’ աշխարհիկ լեզվում հոգնակի միտք ունին, ինչպես Սյունիք, Գուգարք, Տայք, Հայք, Ռշտունիք, Աղվանք, Ալանք. այս պատճառով էյ չենք ասում ալանքներ, ալանքների, այլ ալանք, ալանց, աղվանք, Աղ¬ վանից աշխարհ, Տայոց լեռներ և այլն։ m

ՍՈԻՐՐ ԼԵԶՈԻ

Ա Ներկայումս մեր կրավորական թայը գրում են հինգ տեսակ ուղղագրությամբ, ինչպես. ա. ուում, ուել..․ բ. վում, ուել...