Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արևմտյան բարբառներումն է ով բոլորովին այնպես, ինչպես ուրիշ տեղերում եղած եշը Թիֆլիսի բարբառումն է եիչ, կամ մեկ բարբառի ուն մյուս բարբառում о է կամ օւ։ Օրինակ՝ մենք ասում ենք տւաւ կամ տըւեց, Նոր-Նախիջևանցիք ասում են տուվեց։ Բայց այս տարբերությունը կրավորականների վերա չի տարածվում, չեն ասում տրուվեց, ասուվեց, բայց՝ լուվեց, չուվեց, կարուվեց, դյուրացուվեց։ Մենք կարդում ենք նըւեր, նըւազ, նըւաստ, իսկ պոլսեցիք կարդում են նուվազ, նուվեր, նուվաստ։ Իսկ կրավորականները միակերպ ենք արտասանում։ Եթե բայերի արտաբերության մեջ տարբերություն լիներ մեր և նրանց մեջ, տաղանդավոր Պարոնյանը կրավորականները ձևով չէր գրի, այլ նա մյուսների պես կգրեր Չնայած, որ նրանք կարդում են նուվազ, նուվաստ, բայց վանկելիս և բանաստեղծությունների մեջ գրում են նըւազ, նր֊ւաստ, նը֊ւեր, տը-լաւ, տր-ւած, տը֊ւութիւն։


Վերը բերված պատմական համառոտ տեսությունը ն որա համար արինք, որ ցույց տանք թե բարբառով գրոգները կրավորական բայի ժամանակներում գրել են վև և ոչ ու կամ 1, բացառությամբ Պ. Պռոշյանցի, որ գրել է ուել և ուզում...

Բայց հիմա գանք օրենքով ու կանոնով խոսենք և ոչ անհատական դեմքով։ Պռոշյանցը թեև բացառություն է կազմում, բայց հակասական ուղղագրությամբ չի գրել, այլ ինչպես մյուսները, բայի բոլոր ժամանակներում գրել են վև, նա էլ դարձյալ բայի բոլոր ժամանակներում գրել է' ու: Սխալ է թե ուղիղ, այդ այլ խնդիր է, բայց մարդը չի հակասել ինքն իրանք Եվ արդարև, եթե բայի վերջավորությունն է ում, եչ, ած, օղ, եց և այլն, ապա ինչ գիր որ դնես այդ վերջավորություններից մեկն ու մեկի սկզբում նրան կրավորական շինելու համար, նույն գիրը պետք է դնես ամենի սկզբումն էլ. այստեղ բացառության տեղիք չկա։ Ասել մեկ ուն էլի տանելի է, իսկ ջուխտ ուն՝ անճոռնի, ուստի լավ