Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինձ թաղում են, բայը իմ հարաբերությունը աշխարհի Հետ չի կտրվում։ Ընդհակառակն' ավելի արագանում է, որով¬ հետև մարմնականիը փոխվում է հոգեկան ի։ Զդո ղություն, .էլեկտրականություն և այն էլ մի քանի տեսակ, մեկը բացա¬ սական, մյուսը գրական, երրորդը բաղադրյալ, չորրորդի հատ- >կու ունն ինձ անհայտ։ Մագնիսականություն—նույնպես մի ,քանի տեսակ, լույս, դարձյալ մի քանի տեսակ, եթերք զանա¬ զան, ջերմություն տաք և պաղ և ուրիշ ինձ անծանոթ ուժեր և զորություններ ոգեղեն էակներ և այլ շատ բաներ բռնում «են մարմնական աշխարհի տեղը... բայց որքան զանազանու¬ թյուն, ի՜նչ համեմատություն... Բայց, տարօրինա՜կ բան... Նոր աշխարհի հրաշալիքներն ինձ այնքան չեն գրավում, որքան Հին աշխարհ ի մոլոյրու- թյւններն և հիմարությունները։ Միշտ ցանկանում եմ իմա¬ նալ, թե ի՜նչ է կատարվում Հին աշխարհի մեջ, բայց ամենից շատ ուզում եմ իմանալ, թե որքան է հառաջ գնացել ւյունի գործածությունը։ Մեկ օր հանկարծ մի թըխթխկոՍ եմ լսում գերեզմանաքարիս վրա։ Նայում եմ, փորագրիչ է, վրան փո¬ րագրում է մի գեղեցիկ ծաղկատառություն։ «Մշակս-ումը տպված է, որ այդ ծաղկատառը նկարել է պ. Բաշինջաղյանր։ Կար¬ դում եմ «Մշակ»-ի նույն համ արի առաջնորդող հոդվածը և... աչքերիս չեմ հավատում—բոլորը ւյուներ են, մի հատ վե չկա միջին։ Եվ տեսեք ի՜նչ է ասում։ <Հանգուցյալը (այսինքն ես) սաստիկ անձնատուր էր երե֊ վակայության։ Երբ որ սկսեց վյունով գրել, մի տեսակ վյու֊ նացավ ստացավ։ Բժիշկներն ասում են, որ մեռնելիս վյուներ էին երևում աչքումը։ Մենք միշտ ասել ենք, և էլի կասենք, որ նա մեր իրավունքների դեմ քաջ մարտնչողներից մեկն էրг Մենք, ճշմարիտ է, սկգբումն ընդդեմ էինք ւյունի գործածու¬ թյանը, բայց հիմա, երբ մեր գիտնականները խելացի դատո¬ ղություններով հաստատեցին հանգուցյալի տե սությունը վյունի մասին, և վևի գործածության անտեղի և ամեն Հիմքից զուրկ լինելը, մենք այլևս առիթ չունեինք չընդունելու»... Ես չգիտեի, որ այն կյանքումն օրենք կա, որ հանգուցյալի ոգին մինչև յոթն օր իրավունք ունի մնալու աշխարհիս երե¬ սին, իսկ այնուհետև պիտի տեղափոխվի գաղափարների աշ֊ 445