Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1

Ներկա հատորում ամփոփված են հեղինակի հրապարակախոսական, գրական-քննադատական և լեզվաբանական աշխատությունները։ Ւնչպես նախորդ, նույնպես և այս հատորում նյութերն ըստ բաժինների տեղադրված են ժամանակագրական հաջորդականությամբ։ Հարկ է նկատի ունենալ, որ աշխատությունների խմբավորումն ըստ նրանց բնույթի, ոչ միշտ բացարձակորեն համապատասխանում է հոդվածի կամ աշխատության նյութին ու բովանդակությանը։ Այսպես, «Հրապարակախոսություն» բաժնում զետեղված հոդվածները զգալի չափով շոշափում են նաև գրականության կամ լեզվի ու մանկավարժության հարցեր, նույնը կարելի է ասել և «Լեզվաբանություն» բաժնի հոդվածներից մի քանիսի մասին։

Նախորդ չորսհատորյակի համեմատությամբ, մի շարք աշխատություններ հեղինակի կենդանության օրով պարբերական մամուլում կամ աոանձին գրքույկներով լույս տեսնելուց հետո' աոաջին անգամ ամփոփվում են այս հատորում։ Այդ աշխատություններից են՝ «Հրապարակախոսություն» բաժնում հեղինակի աոաջին հրապարակախոսական հոդվածը՝ «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» (1863 թ.)> Գր. Արծրունուն վերաբերող հոդվածների՝ «Սևին սապոն, խևին խրատ», «Գրիգոր Արծրունու գրական գործունեության ոգին», հրապարակախոս Աբգար Հովհաննիսյանի հետ ունեցած բանակռվին վերաբերող հոդվածներից՝ «Կամավոր պատասխանը», ինչպես և «Մի կարևոր բացատրություն», «Կաթողիկոսական ընտրության շուրջը», ն վերջապես՝ «Ժամանակակից ատենախոսությունը», որը հեղինակի ամենանշանավոր հրապարակախոսական աշխատությունն է։

Նորություններ կան նաև «Լեզվաբանություն» բաժնում, դրանք են՝ «Քննադատության տեղ աչքակապություն», «Ես մեռած եմ», «ՀամբարձուԱռաքելյանի հին ուղղագրությունը», «Պարոն Շովրյանին», «Այբուբենի միակերպ հնչմունք», «Պարոն Լ. Մարկոսյանին» և այլն։

Ի տարբերություն նախորդ չորսհատորյակի Յ֊րդ և 4-րդ հատորների, որոնցում մի շարք հոդվածներ տրված էին հատվածաբար («Մի թեթև հրահանգ մեր լեզվի ուղղագրության մասին», «Լեզու» ուսումնաթերթի լեզվի մասին», Հայոց լեզու․ ուաումնասիրոլթյուն») կամ զգալի կրճատումներով