Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


երկրաչափության, բնական գիտությունների, տրամաբանության, հոգեբանության, փիլիսոփայության, քաղաքատնտեսության և հայոց եկեղեցական իրավունքի առարկաների համար։

Կարելի՞ է արդյոք մեր եկեղեցական դասակարգի մեջ գտնել այնպիսիները, որ դասավանդեն այդ առարկաները էջմիածնի ճեմարանում։

Եթե գտնվի գեթ մեկը, նրան էլ այնպես կկտցահարեն ագռավները, որ վրան փետուր չի մնալ, իսկ Օրմանյանի գաղափարով կաթողիկոսները կասեին. «Այդ հիմար առարկաները չպիտի ըլլան ճեմարանում, ադոնցմե անաստվածություն կհոտի»։ Սրա շնորհիվ և սրա օրովն էր, որ ճեմարանի բնագետ տեսուչն ուրացավ իր մասնագիտությունը։

Ո՛չ, ազգը մի հոտ չէ, և եկեղեցականությունը նրա հովիվը չէ։

Ազգն ինքն է եկեղեցին, իսկ եկեղեցականները՝ նրա սպասավորներն են։ Ով այսպես չի նայում բանի վրա՝ նա կարող չէ մտերմությամբ ծառայել ազգին: