նվաճեր նոցա մարմնո ուժը։ Հայտնի բան է, նրանք կղառնային կնամարդիկ և կնմանեին այն գիտնականին, որ մենք նկարագրեցինք մեր նախընթաց հոդվածում։ Եվ այս թերությունը նոցա շատ սակավ զգալի կլինի, վասն զի մի բան Տթե լավ, թե վատ, որ սովորություն և պահանջմունք է դարձած մարդուն բնությանը, այն է սիրելի, իսկ եթե ոչ, չէ սիրելի։ Նոքա զրկվում են այնպիսի բանից, որ չեն ունեցել բայց եթե ունեցած լինեին և կորցրած, այդ ժամանակ առավել կափսոսային։
Կասկած չկա, որ խելքով առավել լավ կապրի մարդս քան թե անխելք։ Բայց կարծել, որ խելքով ապրելը կնշանակե միմիայն խելքին զոռ տալ, բան գրել, բան ասել ունեցել, բայց յուր կոշիկները չսրբել, յուր ձեռքին ջուր չածել, չիմանալ լող, ձիարշավ, ըմբշամարտություն, որսորդություն, մի որևիցե արհեստ և այդ բոլորը ծառայից և անխելք մարդկանց գործ համարել, այդ բոլորովին անխելքության եզրակացություն է։ Խելքը չի որոշում այդ պահանջմունքների համար առանձին-առանձին փաստեր, այլ բոլոր մարդկանց համար առանց բացառության բնական է համարում նոցա իսկ բարելավությանը համար կարգի և կանռնի տակ է ձգում այդ պահանջմունքները, և նոցա կատարելու դյուրին և անվնաս կերպն է սորվեցնում։ Խելքը չէ ասում, որ մեզ ուտել պետք չէ, այլ ցույց է տալիս, թե ո րկերակուրն ավելի սննդարար է և որը սակավ, որը օգտավետև ո րը վնասակար, որը հարկավոր երեխային, և որը աշխատավորին, որ կլիմայում ինչ տեսակ կերակուրն ավելի աոողջարար է և որր ընդհակառակն և այլն։ Եթե այս ճշմարտությունը ընդունում ենք, գիտենք, որ առանց կերակուրիշենք ապրիլ, մեռածի հաշվում չենք միթե, երբ զուրկ ենք գլխապահության գլխավոր զենքից, որ է մեր ուժը, ուժը, որ ամուսնության գլխավոր պայմանն է, գործունեության միակ գործին է, մարդկային ստոր կիրքերը նվաճող միակ սանձն է, աշխարհային փորձանքներից միակ ազատիչն է, այրության և հերոսական միակ դրոշմն է..... Ո ր երևելի դյուցազն և «Մեծ» տիտղոսով պատված անձն կարոդ եք վերցնել, որ առանց ուժեղության կարողացած չինի հասնել այգ