Խիվ ամենքյանք առանց բացառության խոստովանում են իրանց արարած լինելը և ոգվո անմահությունը, որով Հայտնապես ապացուցանվում է այն մարդոց մոլորությունը , որոնք հետևանքը պատճառի տեղ ընդունելով վերանորոգություն են քարոզում և կամ մի նոր աղանդի հիմք դնելու աշխատում։ Մենք մեր այժմյան հասկացողությամբ և համաձայն քրիստոսադիր եկեղեցվո դավանությանց խոստովանում ենք, որ աստվաց սեր է։ Եվ այս ճշմարտությունը հավիտյանս մնալու է անփոփոխ։ Ուստի աստծու անունը տալով մեր միտքը չպիտի թռցնենք իսկույն աստղերից վերև, կարծելով, որ նա այնտեղ է միայն. վասն զի աստված ամենուրեք է, ուրեմն և մեր մեջն է, եթե մենք կլինենք առաքինի և գիտուն։
Ոգվո ինչությունն է այն զգացմունքը, որ անվանում ենք ՍԵՐ։ Ուստի մեզ պետք է ուշ դարձնել այս Սիրո վերա, որ բնականի փոխվելով, գերբնական է առնում մեզ, երբ մենք ճանաչամ ենք դորան: Ի՞նչ է ուրեմն Սերը։
Գ
Կան մարդիկ, որ սերը բաժանում են մի քանի տեսակի, ասելով' սեր արենական, սեր հայրենական կամ ազգալին , սեր ամուսնական, սեր պղատոնական, սեր ընդհանրական (կոսմոպոլիտիզմ), սեր քրիստոնեական կամ կրոնական և այլն։ Մենք շատ հեռու ենք այդ բաժան-բաժան անելուց, ոք ընդդեմ է ոչ միայն առողջ դատողության, այլև քրիստոնեական հոգվո, ուստի և ըստ մեզ մի սեր կա միայն, և այդ է ներքին կամ անձն ական։
Մարդս սիրում է ինքն-զինքը և այն ամեն բաները իրանն է համարում. որքան որ քիչ բան ունի մարդ, այնքան նվազ է և նորա սերը, որքան շատ բան ունի, այնքան շատ է նորա սերբ և լայնածավալ։ Բայց մարդս ոչինչ, եթե չէ մտածում։ Մտածողությունն է, որ