Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտաւոր ու հոգեկան բարեմասնութիւններին, նրա համար հայոց պատմահօր այս նկարագրութիւնը Պետրոս Շանշեանի համար ևս չափած ու ձևած լինելը ոչ մի տարակոյս չէ յարուցանում։

Դառնանք Շանշեանի գործերին։

13․

Մենք տեսանք, որ Շանշեանը ամեն կիրակի եկեղեցի Էր գնում ուսուցիչների և աշակերտների հետ, որոնցից ընդունակները մասնակցում էին ժամերգութեանը։

Այդ եկեղեցին «Քամօյեան» կոչուած եկեղեցին էր՝ Թիֆլիսի եկեղեցիներից ամենամօտիկը Ներսէսեան դպրոցին։

Այդ Ժամանակ Քամօյեան եկեղեցին ամենից աղքատն էր, որովհետև յատուկ ծուխ կամ ժամաւորներ չունէր. ունէր միայն մի քահանայ, որ առանց տիրացուների ստիպուած էր Ժամերգութիւն կատարել։ Բայց հէնց որ Ներսէսեան դպրոցի աշակերտներն սկսեցին յաճախել, եկեղեցին հետզհետէ թէ սեփական ծուխ սկսեց ունենալ և թէ ժամաւորների թիւը շատ շատացաւ։

Բայց Շանշեանը դրանով չը բաւականացաւ։ Նա ձեռնարկեց եկեղեցու համար քարոզիչներ ևս պատրաստելու։

Մենք տեսանք, որ դպրոցի ծրագրի մէջ Շանշեանը մի առարկայ ևս մտցրել էր՝ քահանայական աստուածաբանութիւն։ Այդ առարկայի դասախօսը ինքը Շանշեանն էր, իսկ ունկնդիրները Ներսէսեան դպրոցի բարձր դասարանների այն աշակերտները, որոնք ցանկութիւն էին յայտնում քահանայանալու, կամ դասախօսութիւնը լսելով սոսկ իրենց հոգեկան ծարաւը յագեցնելու։

Այդ քահանայական աստուածարանութեան դասախօսութիւններին ներկայ էին լինում նաև Թիֆլիսի և գաւառի քահանաները, քահանայացուները և աշխարհիկ մարդիկ, որոնք գմայլած լսում էին Շանշեանի դասախօսութիւնները։ Համաձայն կարգադրութեան՝ դպրոցի աշակերտները իրանց լսածները պէտք է գրէին և որոշեալ օրերին ու ժամին կարդային կամ բերանացի ասէին տեսչին, որ ուղղում, լրացնում էր և ապա պատուիրում, որ պաւորաստուեն նոյն բանը խօսել կամ կարդալ, ինչպէս որ իրանք են կամենում, հիւրերի առաջ։

Որոշուած օրերին դպրոց էին գալիս ցանկացող ուսուցիչները։ Շանշեանի անձնական բարեկամները, որոնց մէջ լինում էին պետական հայազգի պաշտօնեաներ և իշխաններ։ Շանշեանի աշակերտները նրանց առաջ կարդում կամ խօսում էին իրանց ընտրած նիւթի մասին, պատասխանում հիւրերի կողմից իրանց ուղղուած հարցերին և այլն։

Ներսէս կաթողիկոսը մի երկու անգամ անձամբ ներկայ գտնուելով Շանշեանի աշակերտների այդ դասախօսութիւններին, շատ հաւանեց և սիրեց․ նա հրամայեց Շանշեանին կարգադրել, որ իր այդ սաները կիրակի օրերը Թիֆլիսի եկեղեցիներում իրանց այդ քարոզները խօսեն կամ կարդան ի լուր աղօթաւոր ժողովրդի։

Շանշեանի ցանկացածն էլ հէնց այդ էր։ Եւ նա իսկոյն աշխատեց իրագործել կաթողիկոսի պատուէրը։ Եւ այնուհետև պէտք էր տեսնել, թէ