Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մախը, ինչպէս ինքն է գրում, մեծացել է գիւղում։ Նա զբաղւում էր հիւսնութեամբ և դաշտային աշխատանքներով։ Միաժամանակ նա պարապում էր հօր մօտ գիմնազիական առարկաներով։ Հայրը սիրում էր բնութիւնը։ Որդու մէջ ևս ուժեղ սէր է առաջանում դէպի բնութիւնը։ Նա հօր գրադարանում, ինչպէս մի անգամ արդէն յիշել ենք, գտնում է Կանտի «Prolegomena»-ն, որ այնքան ուժեղ ազդեցութիւն է անում դեռևս 13 տարեկան պատանի Մախի վրայ։ «Բայց մօտ երկու թէ երեք տարի յետոյ, գրում է նա, յանկարծ զգացի այն աւելորդ դերը, որ կատարում է իրն ինքնին»։ Կանտի այդ առաջին ագդեցութեան մասին Մախը միշտ էլ գոհունակութեամբ է յիշում։ «Կանտի քննադատական իդէալիմը իմ ամբողջ քննադատական մտածողութեան ելակէտն էր։ Բայց ինձ համար անհնարին էր պահել այն»։[1]) «Մի ամարային պայծառ օր ազատ բնութեան մէջ, շարունակում է Մախը, միանգամից երևացին ինձ աշխարհը, ինշպէս և իմ ես-ը, որպէս մի զանգուած, ամբողջութիւն զգայութիւնների, միայն ես-ի մէջ աւելի կապակցուած»։[2]) Մեզ համար հէնց այս վերջին կտորն է ամենակարևորը։

Աոաջին զօրաւոր, անջնջելի մղումը տրուած էր արդէն, զարգացման ուղին՝ գծուած։ Մախը համալսարանում նուիրւում է ֆիզիկայի, մասնաւորապէս զգայարանքների ֆիզիոլոգիայի ուսումնասիրութեան և այսպիսով խորանում և բեղմնաւորւում է այդ եզակի մոմենտի, ամարային այդ պայծառ ու գեղեցիկ օրուայ ստեղծագործ և յեղափոխիչ ազդեցութիւնը։

Ահա Մախի համաշխարհային տարրերի ուսմունքը։ Այստեղ տրուած են արդէն նրա բովանդակ փիլիսոփայութեան հիմնական գծերը և դրութիւնները։ Մենք յատկապէս կանգ ենք առնելու այդ դրութիւններից մի քանիսի վրայ․ դրանց մանրամասն լուսաբանութիւնից աւելի ևս կը պարզուի Մախի փիլիսոփայութեան բնոյթը։ Բայց այստեղ անհրաժեշտ է նկատել, որ Մախից միանգամայն անկախ նոյն այդ եզրակացութեանն է յանգել, նոյն տարրերի ուսմունքը տուել Ռիխարդ Աւենարիուսը՝ էմպիրիօ-կրիտիցիզմի հռչակաւոր հիմնադիրը։ Մէկը՝ Ցիրիխում և միւսը՝ Վիեննայում միաժամանակ յդանում են միևնոյն վարդապետութիւնը, յայտնագործում համաշխարհային տարրերը։ Գեղեցի՜կ և հազուագիւտ զուգադիպութիւն։

II.

Գիտութեան ծագումը, դերը և նպատակը.-գիտութեան ըմբռնումը. -մտքի, ոյժի և ժամանակի տնտեսութեան սկզբունքը. -սրա ըմբռնումը, գործնական արժէքը։

Համաշխարհային տարրերի վերլուծումից յետոյ այժմ դնում ենք գիտութեան ծագման և դերի, նպատակի և բնոյթի հարցը։ Այս հարցը մասամբ պարզ է մինչայժմեան վերլուծումից, բայց միայն մասամբ։

Մենք ասել ենք արդէն, որ Մախը իրականի մարդ է. նա կանգնած է փորձի, իրական տուեալի և փաստերի հաստատուն հողի վրայ։ Սրանից պարզ է նաև գիտութեան բնոյթը, որ պիտի լինի փորձնական։ Բայց աւելի հետաքրքրական է գիտութեան, իմացութեան ծագման հարցը և միանգամայն

  1. Analyse d. Empf. էջ 299.
  2. Նոյնը, էջ 24.