Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զդանովիչի արթուն հսկողաթեան՝ ժամանակի ընթացքում սև քար արդիւնաբերողների միութիւնը բաւական հանրօգուտ գործեր կատարեց կուլուրական ասպարիզում։

Այսօր, երբ հրապարակի վրայ է մարգանեցի շահագործման խնդիրը, երբ իրականութիւնը մեր առաջն է դրել գերմանապատկան Հելցեն-Կիրխեն ընկերութեան և կովկասեան հանքագործների միութեան պատկանած հանքերի լիքվիդացիայի խնդիրը, բնական է անշուշտ, որ ասպարէզ պէտք է իջնէր հԷնց այս պարագայում տեղական արդիւնաբերողների խորհուրդը և ամեն կերպ աշխատէր իր ձեռքն առնելու յիշեալ կարողութիւնը։ Լիքվիդացիայի ենթարկուելու են հևտևեալ հարստութիւնները. հողեր (տարածութիւնը բռնում է 1558 օրավար, իւրաքանչիւր օրավար հաշուած 900 քառ. սաժէն), որոնց արժէքը հաշւում են մօտ 10 15 միլիոն րուբլի, գեղեցիկ կազմակերպուած՝ սև քար մաքրելու երկու խոշոր գործարաններ, որոնցից մէկը մաքրում է 4 միլիոն փութ, իսկ միւսը՝ 9 միլիոն, քարի փոխադրութեան համար յարմարեցրած երկաթագծեր, մեքենաներ, վագոններ և այլն։

Վերը յիշուած 1558 օրավար տարածութիւնը Ճիաթուրայի հանքային շրջանի ամենահարուստ և ամենաարդիւնաբեր տեղն է համարւում, եւ այդ հողամասերին տիրացողը վաղը կամ միւս օրը պիտի տիրանայ նաև հանքային ամբողջ հարստութեանը։

Այն օրուանից, երբ ռուս կառավարութիւնը ձեոնամուխ եղաւ Ճիաթուրայի գերմանապատկան հանքային հողերը գրալելու և յայտարարեց նըրանց լիքվիդացիան, օտարազգի միլիոնատէրները խմբերով էին գալիս յիշեալ հողերի շահագործումն իրանց ձեռքն առնելու համար։

Միւս կողմից, թէև աւելի ուշ, տեղական արդիւնաբերողների խորհուրդըն էլ իր կողմից էր աշխատում իր ձեոքն առնելու լիքվիդացիայի ենթարկուելիք բոլոր հողերն ու հարստութիւնները, որպէս ազգային հարստութիւն։

Մի քանի խօսք օտարազգի արդիւնաբերողների մասին։ Ճիաթուրայում կան բաւական թուով յոյն արդիւնաբերողներ: Անգլիացի և գերմանացի արդիւնաբերողները խոշոր դրամագլուխներով էին հրապարակ գալիս Ճիաթուրայում և Վրաստան էին մտցնում կուլտուրական հանքամշակութեան եւրոպական նորանոր եղանակներ. միւս կողմից էլ զուտ առևտրական հիմքերի վրայ դրուած հանքային գործերում մասնակից վրացիներն էլ կամաց֊կամաց ընտելանում, վարժւում էին թէ նոր սիստեմներին և թէ արդիւնաբերական եղանակներին, և այսպիսով ստեղծւոմ էր եւրոպացիների դէմ կազմակերպուած ու բանիմաց ոյժ տեղական բնակչութիւնից։ Աստիճանաբար ուրեմն զարգանում էր եւ վրաց արդիւնաբերական կարողութիւնը։

Այս խոշոր դրամատէրերի հետ միասին գալիս էին և ոչ մի կոպէկ չունեցոզ յոյներ, որոնց առաւելութիւնը վրացիների նկատմամբ միայն այն էր, որ տիրապետում էին օտար լեզուներին եւ ծանօթ էին արտահանութեան եղանակներին, յարաբերութեան մէջ էին օտար շուկաների հետ: Շնորհիւ այս հանգամանքի յոյները ստանձնում էին միջնորդի դեր և որոշ վստահութիւն էին վայելում վրացիների կողմից: Այս միջնորդութեան շնորհիւ, միւս կողմից է քարահանք արտահանելով, առանց կոպէկի եկած յոյներից շատերն ահագին հարսաութիւն դիզեցին և ի չարր գործ դնելով վրացիների վըստահութիւնը, շատերը նրանցից թողին բաւական պարտքեր ու հեռացան