Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զօրքի նահանջը և մեր ունեցած զգալի կորուստները 1915 թ․ գարնան աներկրբայ կերպով ապացուցեցին ամբողջ երկրին, որ Սուխոմլինովներից կազմուած կառավարութիւնը անակարող է ապահովել ճակատը և նպաստաւոր պայմաններ ստեղծել նրա յաղթական յառաջխաղացման համար։

Եթե անգամ ընդունենք, որ ոչ մի դաւաճանութիւն տեղի չէր ունեցել, այնուամենայնիւ գոյութիւն ունեցող կառավարութեան ապիկարութիւնը ակնյայտնի էր դարձել բոլորի համար, այդ պատճառով պաշտօնանկ եղաւ Սուխոմլինովը, արձակուեցին պաշտօնից և այլ նախարարներ։ Այլևս կասկած չը մնաց Պետական Դումայի համար, որ հայրենքիը վտանգուած է։ Հայրենիքի վտանգուած լինելու գիտակցութիւնը յառաջացրեց այն յառաջադիմական բլոկը, որ կազմուած է ազգայկաններից, հոկտեմբերականների մեծամասնութիւնից, կադետներից և յառաջադիմականներից։ Յառաջադիմական վլոկի առաջին և գլխաւոր պահանջն էր իշխանութեան հրաւիրել երկրի վստահութիւնը վայելող նախարարական կազմ։

Ճակատի ռազմական կարիքների յառաջացրին ներքին բարեփոխման պահանջ, պատերազմական ձախողութիւնները ամենաչափաւոր խմբակցութիւններին անգամ պահանջկոտ է դարձել ոչ միան Միլիկովը, որ պատերազմի սկզբում հնարաւոր էր համարում մի կողմ նետել պահանջներն ու պայմանները, այլ և աջակողմեանները հարկադրուած են պահանջներ անել կառավարոութիւնից յանուն պատերազմի յաջո ելքի։ Այդ տեսակէտից խոր իմաստ ունէին անգլիական այժմեան նախարարապետ Էլոյդ Ջորջի խոսքերը, թե գերմանական երկաթէ բռունցքը փշրելու է ռուսական յետամնացութիւնը, ռուս ժողովուրդը կաշկանդող կապանքները։

Պետական Դուման յայտարարեց, որ կառավարութեան հետ մի ուղիով գնալ այլևս չի կարող։

Սուխոմլինովի տեղ պատերազմական նախարար նշանակուեց գեներալ Պոլիվանովը, որը սակայն շուտով հեռացրուեց պաշտօնից թերևս այն պատճառով, որ վայելում էր Դումայի համակրութիւնն ու վստահութիւնը։ Այս և նման փաստերը մի անգամ ևս պիտի ապացուցանէին, որ անձնաւորութիւնների փոփոխումը ցանկալի արդիւնք չի կարող տալ, քանի որ սիստեմը մնում է անփոփոխ։

Պատերազմը յաջող վարելու համար անհրաժեշտ է ուժեղ և որոշ ծրագիր ունեցող իշխանութիւն, բայց «ինչ խոսք կարող է լինել ծրագրի մասին, ասել է իշխան Բոբրինսկին, երբ ոչ մի նախարար մի քանի ամսից աւելի չի մնում իր պաշտօնում »։ Այդ խօսքերը մարգարէական դուրս եկան հէնց իր՝ Բոբրինսկու համար։

Շտիւմերը 16-դ արձակուած նախարարն էր 1915 թ․ յունիսից մինչև 1916 թ․ նոյեմբերը։

Շտիրմերը նախարարապետ նշանակուեց 1916 թ․ յունուարին։

Մամուլը ըստ սովորականին զուրկ էր հնարաւորութիւնից յայտնելու, թէ ինչ մութ խաղերի և ծրագիրների արդիւնք էր Շտիւրմերի երևան գալը: