Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թողնելով Բարեգործականի քարտուղարի պաշտօնը՝ Ալ. Եզեկեանը տեղափոխում է էջմիածին իբրև Գէորգեան ճեմարանի ուսուցիչ և Սինողի քարտուղար։ Այստեղ նա գործում էր իբրև մտերիմ խորհրդական Արիստակէս եպ. Սիդրակեանի, մի բարձր հոգևորականի, որ համերաշխ էր «Մշակի» ուղղութեան և եկեղեցական գործերի մէջ կամենում էր արմատացած տեսնել ժողովրդավար սկզբունքները։ Խրիմեանի կաթողիկոսացումը չսպասուած արդունքներ տուաւ հայ ազատամտական բանակի համար։ Էջմիածնից հեռացան Սեդրակեան եպիսկոպոսը, որին հետևեց նաև Ա. Եզեկեանը։ Սկսուեց հայ կուտուրական–լուսաւորական հասատատութիւնների տագնապը, երբ փակւում էին դպրոցները, սահմանափակւում միւս հիմնարկութիւնների իրաւունքներր։ Եզեկեանը միւս բազմաթիւ հայ մտաւորականների հետ մասնաւոր զբաղմունքի անցաւ։ Նա պաշտոն գտաւ։ Բագւում և 1905 թ. ծաոայութեան մէջ էր Նաւթարդիւնաբերողների Խորհրդի գրասենեակում։ Հայոց դպրոցների վերարացումից յետոյ նա աւագ ուսուցչի պաշտօն է ստաանձնում Ախալցխայում։ 1908 թողնում է մանկավարժական ասպարէզը և ընդմիշտ հաստատւում Թիֆլիսում։ Իր կեանքի վերջին շրջանում նա ամբողջովին ապրում էր հասարակական կեանքով. ջերմ մասնակցոթիւն էր ցոյց տալիս հայ կուլտուրական–լուսաւորական հաստատութիւններին և աշխատակցում էր «Մշակին»։

Աւ․ Եզեկեանը մեոաւ 67 տարեկան հասակում։

Աւ. Եզեկեանին ճանաչողները նրա համար միայն բարի վկայութիւն ունեն պահած, որ նա շիտակ մարդ էր, անդրդուելի համոզմունքների տէր և շրջապատին ջերմութիւն հաղորդող։ Իբրև գրական և հասարակական գործիչ։ Հարկաւ, նա այն մեծութիւնը չէր, որ առաջնորդի դեր ստանձնէր։ Նա նման մեծութիւնների համեստ աշխատակիցը և անխարդախ զինակիցը կարող էր լինել։ Եւ այդպիսին էլ եղաւ, իբրևէ մէկը Գր․ Արծրունու հետեւողներից և «Մշակի» գործիչերից։ Նա նսեմացում չէ Աւ․ Եզեկեանի հասարակական նկարագրի համար։ Կարելի է բարի անուն թողնել և երախտագիտութեան արժանանալ, լինելով և պարզ աղիւս, մի խոշոր հասարակական կառուցվածքի մէջ։

Դժուար գործ է այժմ լրիւ գնահատութեան ենթարկել Աւ. Եզեկեանի թողած գրական ժառանգութիւնը, քանի որ նրա հրապարակախօսական յոդուածներր և միւս գործերը ցրուած են պարբերական թերթերի էջերում, թարգմանութիւնները մնում են անտիպ, ուրեմն և դժուարամատչելի ուսումնասիրողին։ Սակայն հնարաւոր է մեզ համար երկու խօսք ասել նորոգ հանգուցեալի մի քանի գրական երկերի մասին, որոնք տպագրուել են «Արօր» ամսագրի մէջ և «Ձիթենի» ժողովածւում։

«Արօրի» 1911 թ. N,N. 1 և 10-12 ում, ապա 1912 թ. N 11-12-ում տպագրուած են նրա չափազանց իմաստասիրական խորհրդածութիւններն ու առակները (յատկապէս յիշենք «Փարաւոնն ու հանճարը»), իսկ «Ձիթենիի» մէջ «Մոլլան և դերվիշը» պատմուածքը։ Այս գրական գործերի մէջ Ա. Եզեկեանը ջանացել է Արևելքի իմաստասիրական ու խրատական զրոյցները գեղարուեսաական պատեանի մէջ ամփոփել, սակայն նրա բանաստեղծական ձիրքը անկարող է եղել ներդաշնակուել մտածողի թռիչքի հետ։