Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լեհաստանում սկսուեց քաղաքական ռէակցիա, որին հետևեց ռեակցիաներից ամենածանրը՝ հասարակական-հոգեկանը։

Արտաքին հալածանքների ներքոյ լեհ հասարակութիւնը կորցրեց իր իդէալները։ եվ լքումը տիրեց ամենքին։

Ահա այդ հոգեբեկութեան շրանումն էր, որ Սենկևիչը իր հայրենասիրական վէպերով լեհացու մէջ վառեց քաղաքացիական զգացմունքը։ Ցիշուաած վէպերի նիւթր վերցուած է Լեհաստանի անցեալի այն մռայլ շրքանից XVII Ղար), երբ լեհերը հարկադրուած էին անդադար կռիւներ մղելու տաճիկների, կազակների և շվեդացիների դէմ։ Սենկևիչը ցոյց տուեց իր հայրենակիցներին դաժան դարեշրջանը Լեհաստանի պատմութեան և այդ պատմական մանուածքի վրայ ստեղծեց մի ամբողջ դիւցազներգութիւն։ Ժամանակակից լեհացին պէտք է համեմատէր ներկան անցեալի հետ և հայրենիքի հեռաւոր անցեալում պտրէր սփոփանրր ներկայի անելանելի թուացող դրութեան հանդէպ։ Սենկևիչը իր վէպերով թև տուեց լեհացու թմրած ինքնագիտակցութեանը և անցեալի վառ պատկերներով լոյսի ցնցուղներ սփռեց հայրենիքի թխպամած ապագայի վրայ։

Եւ այս կարգի վէպերը շատ բարձր գնահատուեցին Լեհաստանում։

Սենկևիչը արժանացաւ ազգային մեծ գրողի անուան։

Ահա թէ ինչ է գրում լեհացին այդ վէպերի մասին.

«Սենկևիչի պատմական վէպերը բազմաթիվ քննադատական առարկութիւններ յարուցին թէ լեհական և թէ ռուսական գրականութեան մէջ, եւ անտարաոյս, նրանք յաձախ մեղանչում են պատմական ճշմարտութեան դէմ, Սակայն անարդարացի էին այն քննադատները, որոնք այդ վէպերը համարեցին սոսկ արկածավէպեր և Սենկևիչին համեմատեցին Դիւմայի հետ։

Ոչ, այն բացառիկ ժողովրդականութիւնը, նր, որ ունեն Լեհաստանում «Հրով ե սրով»-ն ու «Ջրհեղեղը», չի կարելի բացատրել լոկ արկածների հետաքրքրաշարժութեամբ։ Չի կարելի բացատրել սէրը դէպի այդ վէպերը նաև նրանով, որ նրանք շոյում են լեհացու հայրենասիրական զգացմունքը։ Այս վերջին պարագան, իհարկէ, դեր խաղացել է Աենկևիչի ժողովրդականութեան մէջ, բայց այլ հանգամանք ևս կայ այստեղ՝ աւելի կարևոր, աւելի արժէքաւոր։

Սովորական ընթերցողը պատմական ճշմարտութեան դէմ մեղանչող վէպերի մէջ տեսա, այն աւելի ընդհանուր կենսական ձշմարտութիւնը, որ տոգորում է այդ վէպերը և ամենից մօտ է հեղինակի սրտին՝ դա այն ձշմարտութիունն է, որ ագդարարում է, թէ չը կան այնպիսի տառապանքներ, որոնք կարողանային անհնարին դարձնել կեանքը, չը կան այնպիսի դժբախտութիւններ, որոնք կարողանան բեկել իրօք ամրակուռ կամքը, չը կայ այնպիսի ծանր դրութիւն, որի մէք ապարդիւն և անհարկաւոր դատուեն անձնական հերոսութիւնն ու հանրական ոգևորութիւնը։ ՈրպԷսզի ցոյց տայ հերոսութեան և ոգևորութեան նշանակութիւնը, Սենկևիչը վերցրել է իր պատմական վէպերի համար ոչ թէ Լեհաստանի հզօրութեան և բարգաւաճման շրջանը, այլ արդէն անկման դիմող հայրենիքի պատմութեան ամենաողբերգական դարաշրջաններից մէկը։»

Այս տողերի հեղինակ Լ. կոզլովսկու համոզմունքով հոգեկան ոյժի այն գովքը, որ անում է Սենկևիչը իր վէպերում, ոչ թէ արտաքին նպատակ է,