շօշափելով ժամանակակից մարդուն զբաղեցնող գրեթէ բոլոր խնդիրները՝ քաղաքական թէ սոցիալական։
վերհարնը ամենաժամանակակից բանաստեղծն է։ Սրան պէտք է աւելացնել և այն, որ Վերհարնը խօսքի մեծ վարպետ է, ստեղծել է միանգամայն ուրոյն ոճ՝ Ջղային, անսանձ, ուժեղ, պատկերաւոր․․․
Ռուսահայ գրականութեան մէջ Վերհարնի իրայաաակ նիւթերից մի քանիսը շօշափել են Յակոբ Յակորեանր և Համազասպ Համբարձումեանը. կարելի է մատնանշել նաև Վահան Տէրեանի և Շուշանիկ կուրղինեանի 2—3 բանաստեղծութիւնը։
Աւելի խորն ու բեղմնաւոր է Վերհարնի ազդեցութիւնը տաճկահայ բանաստեղծներ Դանիէլ Վարուժանի և Սիամանթօի վրայ։
Վերհարնի «Ապստամբութիւնը» և «Սեղանաւորը» թարգմանել է Դ. Նորեկը (մարքսիստական «Զայն» շաբաթ. 1907, № 10 և «Նոր կեանք» երկշաբաթաթ. 1911, № 1-2)։
«Գլուխը» թարգմանել է Վահան Տէրեանը։ Ահա այդ բանասաեղծութիւնը.
Գլխատութեան մոայլ բեմին դու գլուխդ վայր կը բերես
Եւ զանգերը կը ղօղանջեն, և դաշոյնը կը փաղփաղի,
Ու մկանունք կաղաղակեն, և կը լինի շքեղ հանդէս,
Մեծապայծառ տոն ու հանդէս կարմիր արեան ու մետաղի։
Եւ արևը ծիրանավառ և երեկոն ծծմբաշունչ,
Երեկոն ու Արեգակը արնափրփուր, հրդեհավառ
Կը տեսնեն, թէ ինչպէս ես դու կրում պատիժը անտրտունջ,
Թէ ինչպէս լուռ կանշնչանան քո աչքերն ու դէմրը պայծառ։
Սև ամբոխը, կրծքում պահած լոկ չարութիւն օձագալար,
Իր ովկիանը ըմբոստ մահիդ առաջ լռին կը խոնարհէ,
Ու հարազատ մօր պէս գթոտ խանդաղագին ու սիրաբար
Քո անշունչ դին արիւնաներկ դագաղի մէջ մեղմ կօրօրէ.
Ու թունաւոր, որպէս ծաղկանց փթիթը այն մահաշունչ սև,
Ուր եփւում է կարմիր թոյնը շողուն, որպէս շանթը պայծառ,
Կը մնայ քո անունն ըմբոստ, անմահ փառքիդ լոյսը վսեմ,
Որպէս կրծքում մեխուած դաշոյն և՛ անսասան, և՛ անխոնարհ։
Գլխատութեան մռայլ բեմին դու խլուխդ վայր կը դնես
Եւ զանգերը կը ղօղանջեն, և դաշոյնը կը փաղփաղի,
Եւ մկանունք կաղաղակեն, և կը լինի շքեդ հանդէս,
Մեծապայծառ տօն ու հանդէս կարմիր արեան ու մետաղի...
(«Ձայն», 190ւ, №-9, ստորագրուած է Վահան Տէր֊Գրիգորեան)
|
|
Ահա և Վերհարնի վերջին բանաստեղծութիւններից մէկի թարգմանութիւնր, որ արել է Կ․ Կրասիլնիկեանը ( «Մշակ», 1915, №-254)
Թող այս ուխտադրուժ պատերազմը
Աւերի մեր հայրենի երկիրն աննման,
Բայց երբէք, քանի երկնակամարին
Նոյն աստղերն են փայլում այսօրուայ նման,
|
|