թէ ընկերովի աշխատանքով հնարաւոր կը լինի խուսափել շատ սխալներից, բայց և ընդունում է, որ կարող է իր հաւաքական որոշումներով անհաճոյ վճիռ արձակել այս կամ այն գրական երկի մասին։ Եւ եթէ անգամ պատահեն նման դէպքեր միանգամայն սխալ կը լինի եզրակացնել, թէ խմբագրական կազմը կարոդ է առաջնորդուած լինել որևէ կանխակալ դիտումով։ Ոչ․ նրա մտահոգութիւնը լաւ ասուած, շնորհքով ու հմտութեամբ գրուած հայ խօսքի գոյութիւնն է, որ բանակից էլ ելած լինի նա։ Այս տեսակէտից խմբագրական կազմը լայն հիւընկալող է և ոչ նեղսիրտ աղանդաւոր։
«Գործի» խմբագրական կազմը բաղկացած է հետևեայ անձերից․ խմբագիր՝ Կոստանդին Կրասիլնիկեան, հրատարակիչ՝ Սարգիս Տէր-Ղազարեան, խմբագրութեան անդամներ՝ Դ. Անանուն, Եր․ Թաղիանոսեան, Ց․ Խանզադեան, Ց. Մանանդեան և Արտ․ Չիլինգարեան։
ՆՈՒԻՐԱՏՈԻՆԵՐ
Խմբագրութիւնս շնորհակալութեամբ ստացել է 3 օրինակ «Գործի» բաժանորդագին՝ պ. Մատթէոս Տէր-Մկրտչեանից 30 ռ․, և պ․ Ներսէս Տէր–Փանոսեանից 15 ռ․
Այդ երեք օրինակը պարոնները նուիրում են մեր հասարակական հիմնարկութիւններին, թողնելով ընտրութիւնը խմբագրութեան։ Յաջորդ հահամարում կը յայտնենք, թէ ում են ուղարկւում «Գործի» նուիրուած համարները։