Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԴ


1917 թ․ գարնանը Ամերիկայում հրատարակուելու է գրական, գիտական-հասարակական մի ստուար ժողովածու, նուիրուած ամբողջապէս թրքահայ կեանքին և գրականութեան։ Ժողովածուն բովանդակելու է գրական, հասարակական, գիտական աշխատութիւններ տաճկահայ անցեալ և ներկայ իրականութիւնից, յիշողութիւններ, կենսագրութիւններ, նամակներ, պատկերներ տաճկահայ հին ու նոր գործիչների, յօդուածներ՝ նուիրուած վերջին աղէտներին և կամաւորական շարժման։

Ժողովածուին հրաւիրուած են աշխատակցելու տաճկահայ և ռուսահայ գրողներ։ Ներկայիւ խնդրում ենք Ձեզ ևս չը մերժել Ձեր մասնակցութիւնը բերելու սկսուած ձեռնարկին։ Նիւի ընտրութիւնը, ինչպէս և ծաւալի որոշումը թողնւում է Ձեզ։ Նիւթը պէտք է հասցնէք ամենաուշը մինչև 1917 թ․ յունուար ամսի վերջերը հետևեալ երկու հասցէով՝ Эривань, редакція, «Ашхатанкъ» և Тифлисъ, Гунибская, 41, кв. 5, Е. Ахаяну.․

Ժողովածուից ստացուելիք ամբողջ արդիւնքը յատկացնելու է թրքահայ նահատակուած գրողների ընտանիքներին։