- 64 -
որ առաւօտեան չորքոտանի է, կէսօրին՝ երկոտանի, իսկ երեկոյեան՝ եռոտանի։ Էղէպր բացատրեց, որ մարդն է այդ՝ մանուկ Հասակում չորեքթաթ անող, իսկ ծերութեան օրին՝ ցուպի կարօտ*): Սֆինքսը, որ յայտարարել էր, թէ երբ իր աոաջարկած Հանելուկը լուծեն, ինքը վերջ կը տայ իր գոյութեանը, գահավիժւում է ծովը։ Երախտապարտ թերացիք աոանց իմանալու որ իրանց փրկողը Լայոսի որդին ու սպանողն է, թագաւոր են ընտրում նրան և ամուսնացնում այրի թագուհի Ցոկաստէի Հետ։ Էդիպն ու ՅոկաստԷն բախտաւոր ապրում են տասնևհինգ տարի և չորս զաւակի տէր դառնում (Անտիգոնէ, Իսմենէ, Պոլինիկ և էտէօկլ)։ Վերջապէս թէ էդիպր ինքը, թէ ուրիշները իմանում են, որ նա Լայոսի որդին է ու սպանողը։ Ցոկաստէն յուսահատութիւնից կախւում է, իսկ էդիպը՝ Հանում իր աչքերը։ Որդիները՝ Պոլինիկ և էտէօկլ, ժառանգում են հօրը և անպատկառ վարւում նրա Հետ։ Էդիպն անիծում է որդիներին, Պոլինիկի և էտէօկլի մէջ սկսւում է գժտութիւն։ էտէօկլը աքսորում է եղրօրը Թևբեից։ Պոլինիկը դիմում է Արգոսի Ադրաստ թագաւորի օգնութեան, կնութեան է առնում նրա աղջկան և արգոսացոց զօրքերի Հետ արշաւում Թեբէի վրայ( «Եօթ զօրավարների արշաւանքը»)։ էդիպի անէծքը կատարվւում է. Պոլինիկը և էտէօկլ իրար սպանում են։ Ցաղթութիւնը մնում է թերացիների կողը։ Թեբէի թադաւոր է դաոնում էտէօկլի ու Պոլինիկի քեռին Կրէօնը, որ արգելում է թաղման արժանացնել Հայրենիքի դաւաճան Պոլինիկի դիակը։ Սպանուածի քույրը Անտիղոնէն խախտում է այդ Հրամանը։
Այդտեղից է սկսւում Սոֆոկլէսի ողբևրգութիւնը։
Մի քանի խօսք էլ յունաց ողբերգութիւնների աոանձնայատկութիւնը կազմող Հաւաքական գործող անձի մասին, որ բառի բուն նշանակութեամբ գործող կոչուել չի կարող, որովհետև միմիայն երգում է և իր կարծիքը յայտնում իսկական գործող անձերի կատարածի ու կրածի մասին։
Խօսքս այսպէս կոչուած պարի (խօրի) մասին է, որի միջոցով յոյն ողբերգակները սովորաբար արտայայտում էին այս կամ այն Հասարակական միջավայրի կարծիքը կամ ժողովրդական իմաստութեան սկզբունքները, իսկ երբեմն նաև իրանց սեփական Հայեացքները։
- Պէտք է ի նկատի ունենալ, որ Հաւանօրէն ողբերգութիւնը ծագել է ժողովրդական այն երգ ու պարից, որ տեղի էր ունենում Դիոնիսիոս աստծուն նուիրուած խորհրդատօներին։
Ուրեմն թատրոնի սաղմային դրութեան ժամանակ չը կային ոչ գործող անձինք, ոչ տրամախօսութիւն (դիալոգ) այլ միայն մի խումբ, որ երգում ու պարում էր։
Թատրոնի զարգացման սկզբնական աստիճանում բացի պարից բեմ է Հանւում մի գործող անձն, որ խօսակցոլմ է պարապետի (կորիֆէյի) Հետ և պատմում բեմից դուրս կատարուածը։
Ցունաց աւագագոյն մեծ ողբերգակը՝ էսքիլէս, չը բաւականանալով միմիայն պարախմբով և մի Հատիկ դերասանով, մի դերասան էլ աւևլացրեց իր ողրերգութիւնները կատարելու Համար, իսկ նրա աւելի Հռչակաւոր յաջորղը՝ Սոֆոկլէս՝ դերասանների թիւը Հասցրեց երեքի, այնպէս որ ամեն մի