կը կորսնցներ գեղացիի անշնորհ հագուստներովը:
Զարուկ լավագույն սեպեց իր աղքատությանը մեջ մնալ, քան թե այս տղուն հետ կարգվիլ: Իզուր ազգականներ մեջ մտան և ավագերեցը եկավ զինքը խոստովանցնելու: Բան մը օգուտ չըրավ. աղջիկը անդրդվելի մնաց իր որոշումին վրա. միջնորդելու եկող մարդիկ մեկիկ-մեկիկ ելան գացին. ծեր հորաքույր մը մնաց հոն, համառելով Զարուկը համոզելու գեթ անոր մերժումին պատճառը հասկնալու համար:
— Աղջիկս, ինչո՞ւ չես ուզեր Օհանճանը:
— Ես փոթուրլը[1] մարդու հետ չեմ կարգվիր, - պատասխանեց Զարուկ:
Իրոք փոթուր չուներ ան տղան, որուն հետ տարի մը վերջը Ջարուկ ամուսնացավ: Պոլիսեն եկեր ինկեր էր այդ գյուղը. չեմ գիտեր ի՛նչ կերպով ու այդ վարժարանին մեջ տնօրեն-դասատուի պաշտոն մը կը վարեր քիչ մը ատենի իվեր:
Զարուկին աչքին՝ գիտության, ազնվության ու ճաշակի ներկայացուցիչն էր այդ ազազուն[2] ու վտիտ երիտասարդը, որ պարծուկ աքաղաղի ու դեմինին զիջողություն ընող մարդու մը ձևերը ուներ գեղացիներուն մեջ:
Հինգ հարյուր ղուրուշ էր իր ամսականը, որ գեղ տեղերու մեջ մեծ բան մըն է հարկավ, և որ, ամեն պարագայի մեջ, իր չնչին արժանիքեն շատ ավելի էր:
Իր կիսկատար, ամեն կերպով թերի ուսումը՝ կատարյալ իմաստակ[3] մը, մեր տգետ ուսուցիչներուն ճշմարիտ տիպարը ըրած էր զինքը:
Ավելցուր ասոր վրա պահանջկոտ մեծամտություն մը, ոչ մեկ բան քիթին չտանող մարդու բնավորությունը, ահա Զարուկին ընտրած ամուսինը, մայ