Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առ, ու կը տեսնես, թե որչափ նախատանաց ու նեղությանց մեջ կիյնաս, անանկ որ հազիվ կրնաս ազատիլ։

Ով որ շատ պարտք կընե, իր ազատությունը ձեռքեն կը հանե, ու հազար նեղության մեջ կիյնա։

Ավելի աղեկ է իրիկունը առանց կերակուր ուտելու պառկիլ, քան թե առավոտը պարտքով ելլել։

Մանր ծախքերը թե որ շատնան մեծամեծ ժառանգություններ կը հատցնեն։

Ավելորդ բաներ գնողը՝ հարկավորները կը հարկադրի ծախսելու։

Ստակ մը ծախսելեդ առաջ մատվըներուդ մեջ մեյ մը պտտցուր, ու մտածե, թե որչափ աշխատեր ես անիկա վաստկելու։

Կուզե՞ս որ գործդ առաջ երթա, անձամբ գնա, չես ուզեր նե ուրիշը ղրկե։

Տիրոջը աչքը ձեռվներեն ավելի բան կը տեսնե։

Քիչը կրկեվելով կը շատնա։

Դատարկությունը ժանգ մըն է, որ աշխատանքեն ավելի կը մաշեցնե։

Միշտ գործածված բանալին փայլուն կըլլա։

Ավելի դյուրին է զսպել նախևառաջ եկած փափագը՝ քան թե անոր ետևեն եկածները։

Գիտությունը ուսումնասերին համար է․ հարստությունը աշխատողին համար, իշխանոլթյունը քաջության համար, արքայությունը առաքինության համար։

Փորձառության տված համարները սուղ սուղ կը գտնվին, բայց անմիտ մարդկանց շատ հարկավոր են։

Հպարտին նախաճաշիկը առատություն է, կես օրվան կերակուրը աղքատություն՝ իրիկվանը խաղքություն։


ԲԱՐԵԿԱՄՈԻԹՅՈԻՆ

Կատակերգություն մեկ արարքով

Անձինք

Թ ․․․․․․․․․․․․․․․․․․․ Հարուստ կալվախատեր
Ս ․․․․․․․․․․․․․․․․․․․
Գ ․․․․․․․․․․․․․․․․․․․
Հ ․․․․․․․․․․․․․․․․․․․ Թ․․․․․ ի դրացիները
Ր ․․․․․․․․․․․․․․․․․․․
Ռ ․․․․․․․․․․․․․․․․․․․ Ասոնց վարժապետը