Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միայն եկեղեցականներ հասցնելու և Ղալաթիո եկեղեցվույն հասոյթներն քանի մը... րու կոկորդին առաջնորդելու։

Այս ոմանց կարծիքն անտեղի կը թվի մեզ, որովհետև ուսմանց ծրագիրն, որ հրատարակված է, մի միայն եկեղեցականներ պատրաստելու սահմանված չէ, որովհետև... ներն վարժարան հաստատելու կարոտ չեն եկեղեցվո մը հասույթերն իրենց սնտուկին մեջ դնելու համար։

Ըստ մեզ, երբ ազգային կրթության տաճար մը կը բացվի, ամեն անձնական վեճեր փակվելու են վարժարանն բացողներու հետ, և ամեն ազգային, մանավանդ երբ հրապարակագիր է, ջանալու է ընել ինչ որ պետք է այն վարժարանին հարատևությունն ու հաջողությունն ձեռք բերելու համար։

Խիկար շնորհավորելով այն ազգայիններն, որ աշխատած են վարժարանիս բացման համար, լիահույս է, որ անոնք ժողովուրդը գոհացնելու ընթացք մը պիտի բռնեն, և վարժարանին օր ըստ օրե հառաջդիմելուն համար ոևէ ջանք չխնայելով հանդերձ, հաշվական կանոնավորության ևս հոգ պիտի տանին, որպեսզի ամեն տարեշրջանի առթիվ հրատարակվելիք հաշվեցույցներն կանոնավոր և օրինավոր ըլլան։


ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԵ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ

Ագդային կրթական խորհուրդն սա սկզբունքն ընդունած է, թե ամեն դասագիրք, որ իրեն կը ներկայացվի քննվելու, օգտակար գտնվելու, ընդունվելու, հաստատվելու և վավերացունելու համար, չկրնար խնամով պատրաստված չըլլալ. ուստի, շատ անգամ առանց քննելու, օժանդակ քննիչ մասնախումբի մը ձեռոք քննելե հետո, կը հանձնարարե զանոնք իբրև ընտրելագույն և առաջին յուրաքանչյուրն յուր տեսակին մեջ։ Կրթական խորհուրդն կը մոռնա սակայն՝ թե ամեն դասագիրք հանձնարարելն անոնց և ոչ մին հանձնարարել է, նամանավանդ շփոթել է աշակերտներն ու վարժապետներն իրենց ընտրելիք ընտրությանց մեջ։

Պատմենք.

Տեսարանն է գրատան մը մեջ։

— Հայրի՛կ, սա տաճկերեն քերականությունն առնենք, տե՛ս, Ուսումնական խորհրդեն վավերացված է։

— Առնենք, տղաս։