Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/765

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չամուռճյան, Կարապետ (1801—1838), կամ Տերոյենց Հովհաննես. պահպանողական գործիչ, խմբագիրը՝ «Երևակ» կղերամոլ հանդեսի։

Չափրասա. Միքայել (1846—1907), կատակերգակ դերասան, պարուսույց։

Չերազ, Մինաս (1852—1929), հրապարակախոս, խմբագիր, հասարակական- կրթական գործիչ։

Չերնայեֆ, Չերնյաև Միխայիլ Գրիգորևիչ (1828—1898), ցարական գեներալ, սերբ-թուրքական պատերազմի ժամանակ, 1876 թ., սերբական կառավարության հրավերով նշանակվել է բանակի հրամանատար։

Չերշյան, Համբարձում (1828—1901), երաժշտագետ։

Չիլինկֆիրյան, Գրիգոր (1839—1923), հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ Վ. Հյուգոյի վեպերի։

Չուխաճյան, Տիգրան (1837—1898), կոմպոզիտոր, հեղինակն առաջին հայկական օպերայի՝ «Արշակ Բ» և մի շարք օպերետների ու երաժշտական ստեղծագործությունների։

Պալյան, Սարգիս (1834—1899), արքունի ճարտարապետ և հասարակական գործիչ։

Պեզճյան, Հարություն (1771—1834), ամիրա, հայտնի՝ Բեզազ Արթին անունով։ Նրա դրամական միջոցներով կառուցվել Է Կ. Պոլսի Ս. Փրկչի ազգային հիվանդանոցը, որն իր գոյությունը պահպանում է մինչև այժմ։

Պեկյան, Թադեոս (1842—1908), հասարակական գործիչ։

Պշիկթաշյան, Մկրտիչ (1828—1868), բանաստեղծ, դրամատուրգ, թատերական և հասարակական գործիչ։

Պերպերյան Ռեթեոս (1848—1907), մանկավարժ, գրող, հիմնադիր Պերպերյան գիշերօթիկ վարժարանի, հեղինակ, դրական մանկավարժական մի շարք գրքերի։

Պիսմարք, Բիսմարկ Օտտո (1815—1898), գերմանական կայսրության առաջին կանցլեր։

Պյուֆոն, Բյուֆոն Ժորժ (1707—1788), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և բնագետ։

Վարդապետ Մելիքյան, հոգևորական գործիչ, պարագլուխը Վանում սկզբնավորված Պողոսյան հակաժողովրդական շարժման։

Ռասին, Ժան (1639—1699), ֆրանսիական կլասիցիստական դրամատուրգիայի ներկայացուցիչ։

Ռշտունի, Անտոն, դերասան, երգիչ։

Ռշտունի, Գարեգին (1848—1879), հայտնի կատակերգակ դերասան, հեղինակ՝ մի քանի զավեշտների ու երգերի։

Ռուսինյան, Նահապետ (1819—1879), գրող, հասարակական-մշակութային գործիչ։

Սալզպրի, Սալիզբրի Ռոբերտ (1830—1903), անգլիական պետական գործիչ, դիվանագետ։

Սավուղ (ծն. մոտ. 1115 թ. մ. թ. ա.), իսրայելցիների առաջին թագավորը, որին հաջորդեց Դավիթը։