Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Առաջին անգամին համար, ամեն հանցանք ներելի են:


ՄԱՐԳԱՐ

Տիկին, ձեր աղջիկը ամեն օր կը գործե եղեր այս հանցանքը, այսօր իր քովը գտնվեցա, խոսիլ ուզեցի հետը, անիկա չէ թե միայն խոսքերուս ականջ չէր կախեր, այլ նաև կարծես թե երեսս տեսնել չէր ուզեր։


Տ Ե Ս Ի Լ ԺԱ.

ՆՈՒՅՆՔ, ԹՈՎՄԱՍ, պատռտած զգեստով

ԹՈՎՄԱՍ

Առեք դիմակնիդ, և սա նամակը տվեք, որ գրպանս դնեմ, (Կիրակոս կուտա), դեմքս ալ գոցեմ։


ՄԱՐԹԱ, մեկուսի

Պետք էր որ հայտնեի զինքս սա մարդուն (Դիմակով կը ծածկե երեսը):


ԹՈՎՄԱՍ, առ Նիկո

Առ քեզի արջու դեմք մը։


ՆԻԿՈ

Տվեք, տվեք։ (Դիմակը կը դնե):


ԹՈՎՄԱՍ

Սա նամակը պահեմ։ (Աջ կողմի գրպանը կը դնէ, մյուս ձեռքովն ալ ձախ կողմի գրպանը խառնելով նամակ մը կը հանե): Ա՞ս ինչ է, քսան տարվան նամակ մը ըլլալու է. գրերը չեն կարդացվիր. ան ալ թող հոս մտնե (Ձախ գրպանը կը դնե):


ՄԱՐԳԱՐ

Մնաք բարյավ (Կերթա):