Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեղք չգորձելն աստուծո հատուկ է, իսկ մեղանչելն ու զղջալը մարդու. հետևապես, այն մարդն, որ չմեղանչեց, մարդ չէ։ Իբրև փողոցի մարդ հաճախ կառաջարկն մեծ պաշտոնյաներուն. երբ տանիքներն ավյլեք' ապականությոէնները փողոց մի' թափեր. վասն զի, կ՚ըսե, փողոցի վարչությունն աջ ունի յուր ապականությունները։

Մեկ փողոցի մեկ շուն բավական կր համարի, կախեր կ՝ուզե այն շուները, որ դիշերը կր քնանան և ցորեկ ատեն կը հաջեն18։ Շատախոսության այն աստիճան թշնամի է, որ եթե իշխանություն ունենա, բոլոր շատախոս երեսփոխանները լեզուներեն կը կախե, որպեսզի ինքը միայն խոսի։ Վահան վարդապետ հիմակուհիմա փողոցները կը չափ։ և օրվան ամեն ժամերուն հատուկ տ եղեր ունի, բայց կեդրոնատեղին է Ղալաթիոո օճախն, ուր ամեն օր կ՝երթա կեսօրին։ Զինքը ճանաչելո համար բնավ դժվարություն չկա երբ կը տեսնեք փողոցի մեջ երիտասարդ վարդապետ մը, որ ձեր երեսը նայելով աճապարանոք կ'երթա, անմիջապես ձեր մըտքեն պիտի ըսեր, — Ես այս մարդուն բան մը ըրած չունիմ, ինչու համար ինձի դեմ դատ բանալու կը վազե։