Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անձերն, որոնք պատիվ չունեին Մշակի բաժանորդ ըլլալու ծաղկել երիտասարդության անտարբերությունր, ազգային խեղճ մամուլն, որ ավեյի խեղճ կացության մեջ ինկած Էր Մշակին երևմամբը, կղերն, որ միայն որովայնին կը ծառայե և ազգասիրությունը միշտ յուր կոկորդին մեջ կը փնտռե, կղերն, որ շատ հեռավոր դարերի ի վեր սկսած Է արգելք դնել ամեն հառաջադիմության, հալածելով իմաստասեր մը, որ հանդգնած Էր ըսեյու թե արեդակը Պեղոպոնեսեն մեծ Է։ Արծրունվո այս հարձակումները բոլորովին ապարդյոլն չմնացին, ծնունդ տվին երիտասարդական կուսակցության մը, որ մեղվական խումբ անվանվեցավ։ Վիճարանությունն սկսավ Մշակի և Մեղուի մեջ։ Հայտնի Է, որ մեր մեջ ոևէ խնդիր մը յուսա բանելու համար երբ վիճարանություն մը բացվի' բանակռվո մեջ իրրե փաստ մեծ տեղ կը բռնեն վիճաբանողներու մորուքը, հասակը, հագուստը, ծնած քաղաքն և մինչև անգամ այդ քաղաքին բերքը։ Եթե կեսարացիի մը հետ վիճարանության բռնվիս' ի՞նչ հարկ երկար բարակ տրամաբանեյ, պարզապես զրոլցե իրեն, «բարեկամ, որովհետև Կեսարիայեն պատվական ապուխտ կ'ելնե և որովհետև ժամանակավ կեսարացի մը էշ մը ներկած է' բոել է թե իրավոլնքը իմ քովս է»։ Ադրիանուպոյսեցիի մր հե՞տ է վեճդ, ասկե ավելի ի՞նչ դյուրին բան կա. հաղթանակը միշտ քուկդ է։ Ինչո՞ւ։ Հարցունելդ ավելորդ է, վասնզի Ադրիանուպոլսեն քաշե (պանիր) կ'ելնե, և քաշերեն ավելի ի՞նչ զորավոր փաստ կարող ես մեջ բերել ղինքը համոզելու համար։ Վառնացի է ընդդիմաբանդ, հավկիթի մեջ գնա փնտռել փաստերդ, անմիտ։ Իզմիրցի՞ է, չամիչով և թուզով կրնաս բերանը գոցել։ Եթե ասոնք բավական չեն, ազատ ես քթեն կտոր մը փաստ փրցոլնել. քիթբ պզտի՞կ է. հասակին Վրա ցատկե. եթե հասակը բարձը է հագուստէն բռնե. եթե հագուստ չունի' մերկոլթյունր ծաղրե և վստահ եղիր, որ պիտի փառավորվիս անմիտներու առջև։ Քանի որ այս է մեր ազգային տրամաբանությունը' բնական է, որ Մեղու և Մշակ լրագիրներն ալ գոնե ագգասիրության

Հ. Պարոնյան —11