Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջերս երբ ս․պատրիարքն հայերու ձայաստանի մեջ ունեցած մեծամա սնությունր կր հաստատեր Մշակ յուր սովորական յեզվովր կը խրատեր պատրիարքն, որ էշերու և կովերու վիճակագրությունն ալ ընե, եթե մեծամասնության վրա էր խնդիրք։ Մարգերու, կ’ըսեր, մտավորական և բարոյական հանգամանքը նկատոգության կ'առնվի և ոչ թե անոնց թիվը։Բայց երբ Եվրոպան մեդմե թվաբանություն կը պահանջե, մենք չենք կարող իրեն փիլիսոփայություն ներկայացնել։ Ամեն մարգ կր փափաքի, որ Մշակի կարծիքն հաթղանակե, բայց ի՞նչ օգուտ, քաղաքա գիտությունը դեռ տգետ ըլալով՝ չէ կարող ըմբռնել պ․ Արծրունվո բարձր գաղափարները։

Երբեմն այլանդակ կարծիքներ կը հայտնե այնպիսի այլանդակ քեզվով, որ ընթերցողն կը շվարի կը մնա թե երկու այլանդակություններուն որուն վրա խնդա և որո ւն վրա լայ Ութը տարիներն հետե կ' ուղղե յուր աշխարհաբարը, զոր ֆրանսացի մը ավելի շուտ կր հասկնա այսօր քան հայ մը։Եվ որպեսզի զրպարտություն չհամարվի մեր ըսածը՝ հոս հեռագիր մը կը թարգմանենք իր լեզվով։

«Րեյնալ պատերազմական մինիստրին պախարակեց, որ խիստ մեծուրաներ չգործադրեց սենատորի մը դեմ, որ լեքիգիմական ցուցմունքներ առավ։ Կապինեգը կամենում է գեմիծիոնե տալ։ թյուգժեի սոմաներր ընգունված են սենատից. եպիսկոպոսների կրեգիտը մերժեց և ժողովի սեսիան փակված է հայտնում։Բյուլլըդենըը կը ծանուցանե, թե կայսրուհին պլևրիտ ունիք»։

Եվ երբ եվրոպական լեզվի մը ծանոթ շեղող մեկը կարդա այս տողերը ու բան մը չհասկնա' պ. Արծրունին կը սրտմտի և հետնյալ օրը Մշակիս մեջ շանթ և հուր կր թափե այն ամեն ընթերցողներուն գլխուն, որոնք յուր լեզուն չեն հասկնար։ Խնդիր մը իմաստասիրելու ատեն որոշ ուղղություն մր չունխ ամառը պատճառեն արգյունք կ'երթաք իսկ ձմեռը արդյուքեն պատճառ, ինչպես որ կաթողիկոսն ալ ամառը Էջմիածնեն Բյուրական կ’երթա և ձմեռը ետ կը դառնա։