Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔՐԻՍՏՈՍՏՈՒՐ ՂԱԶԱՐՈՍՅԱՆ

Այս ջոջին ալ ծննդյան թվականը հայտնի չէ յուր սկըզբունքներուն պես։ Պատմագիրնե րեն ոմանք 1812-ին կը ղըրկեն զայն ե ոմանք 1820-ին. բայց ինքը ոչ մին կ'ընդունի և, ոչ մյուսն, 1826-են անդին չուզեր երթար Եթե ամուսնանալու դիտավորություն ունեցած ըլլար' կ'զգուշանայինք յուր ճիշտ տար իքն հրատարակելէ. բայց քանի որ լսած ենք, թե մոտեըս վարդապետ ձեռնադրվելոլ միտք ունի, հանդարտ խղճիվ կրնանք պնդել, որ Քրիստոստուր Ղազարոսյան, ազգային երիցագոլյն երեսփո խան, անձնանվեր դասատու Անձնանվեր ընկերության1,— կետ առ կետ գործագրիչ ազգային սահմանագրության, վարժապետ և ընկեր Ստեփան Փափազյանի, տնօրէն ազգային վարժարաններու, 1816-ին եկած է… Սամաթիա, վասն զի այն թվականին Ղալաթիո խորհրդարանը դեռ շինված չէր։ Յուր անունովն քիչ մը Քրիստոսին պատվույն դպած է, յուր սատանայություններն մոտեն տեսնողնե րը կ' ըսեին. «Եթե Քրիստոսին տուրքն այս է' պետք է որ քրիստոնեությունը թողունք»: Մանկության առաջին հառաչանքն, կ'ըսե բարոյագես մը ազատոլթյան համար է։ Քրիստոստուրին առաջին հառաչանքը տրորողի համար եղավ3, երկրորդ հառաչանքն երեսփոխանության համար երրորդ հառաչանքն ազգային դործերեն բնավ չքաշվելու համար։ Երբ ճեմարանը 1843-ին փակվեցաւթ Սամաթիո մեջ Սահակյաք, ընկերություն անունով ընկերություն մը կազմվեցավ