Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դ' Վարժարանն ամիսը հարյուր ոսկվո պետք ունի և Հոգաբարձությունը կարող է, եթե ուզե, ժողովուրդեն հավաքել այդ դրամը. Ե․ Եթե այս առաջարկություններս կ'ընդունիք' լավ, եթե ոչ մնաք բարյավ»։ Այս տեսակ ծրագիրներով կը փափաքի Գերմանիայր վարժարաններու հավասար ընել այն վարժարանն որ յուր տնորինությունը տնօրինությանը տակ առած է։ Հայտնի է, թե այսպիսի ծրագիրներն ո րչափ ընդունելություն կր գտնեն անանկ ժողովրդե մը, որ տնօրենի մը տրված ամսականը ծովը նետված ստակկը համարի Իփեքճյան չուզեր ծրագրին մեջ թյուն վերջավորած խել մը ուսումներ է գիտություններ շարելեն ետքը զանոնք աշակերտներուն չսորվեցունել և, հետևապես, անոնց ծնողքը խաբած ըլլալ։ Ամեն բան առաջուց կ'իմացունե, որպեսզի ապագային մեջ պատասխանատվության տակ չմնար Նույնիսկ պարգևաբաշխության օրերն ալ' որք ծնողքներ խաբելու հատուկ օրեր են, բնավ սուտ խոսի հայտնապես կ'ըսե, թե Թորոսը տկար է, Եիրակոսը ծոլյլ է, մինչդեռ ժողովրդյան հաճելի ըլլալու համար պետք էր ըսել, որ, փառը աստուծո, վարժարանիս բոլոր աշակերտները հառաջադեմ են, և կր հուսամ, որ գալ տարի փիլիսոփաներու հորդ առատությոլն մը պիտի տեսնենք։ Վարժարանի տնօրենի մը համար քիչ մը ստախոսություն և քիչ մ'ւսլ շողոքորթություն անհրաժեշտ պետք է, և այն տնօրենն, որ այս երկու առաքինություններե զուրկ է, անպատճառ օր մը հեռանալ պիտի ստիպվի այդ ասպարեզեն։ Ասկից զատ, Իփեքճյան հոգաբարձու էֆենտիներու հետ վարվելու եղանակն ալ չգիտեր։ Հոգաբարձու մը կ'ուզե, որ տնօրենն յուր առջև բարև բռնե, սիկարաին կրակ բերե. եթե փողոցի մեջ հանդիպի հոգաբարձուի մը, որ միս ի ձեռին կ'երթա, միսն ինք առնելու և տուն տանելու է։ Այսպես չվարվեցվ․․․ է ա՛լ ականջներր հոգաբարձուներուն բերանին մ ուռեցնելու է, — Ի՞նչ րոել էք էֆենտիմ, ան տիրացուին խո սքը պիտի ըլլա։