Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նալ յուր վրա. ամենեն հարուստին մեկ անքա ղաքավա բությունն անոր երեսը զարնելն չհրամարիր' մինչև անգամ չորս հազար ոսկիով աղջիկ մր տալ խոստանաս իրեն։ Շատերը կը կարծեն, թե կիրքով կր խոսի, ես կը հավատամ, որ կիրքով կը խորհի և պաղարյամբ կը խոսի։ Հրապարակի վրա ունի գրություններ, որոնք ողջամտություն կը բուրեն։ Ոճը խոնարհ բնավորություն մը չունի։ Անգամ մր իրավամբ հարձակեցավ Մամբրե եպիսկոպոսին գեմ, որ պատասխաներ թե կրոնավորի գեմ հարձակիլն կրոնի դեմ հարձակիլ է։ —Աս ճշմարիտ է, և ասոր համար է, որ երբ Մամբրե եպիսկոպոս հարբուխ ըլլա' կրոնքին ալ քիթը կը վազե։ — Իփեքճյան էֆենտին, ինչպես տեսնվեցավ կենսագրությանս մեջ, ավելի գեղեցիկ' քան տգեղ կողմեր ունի. սակայս յուր դեմքը գեղեցկության մասին մյուս թոլոր հատկությունները կը գերազանցէ։ Փողոցի մեջ այնպիսի սիգաճեմ քալվածք մ'ունիք որ մարգս կը վախնա ետևեն երթալու, իրեն սպասավորն չկարծվելոլ համար։