Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիրեր պատրաստե Մեկ երկու տարիեն զգալով, որ մինակ աչաց տեսությամբ շինելն շատ դմվար բան էր, գործիք մո հնարեց, որուն մեջ փորագրելիք պողպատն անցընելով կըրնար նույն պողպատին ծայրը բարակ և սրածայր պողպատով մր ազյուսակներ գծել գիրերուն, սյուներուն և միջոցներուն հաստությանը, ծռությանը և բարձրությանը չափով, և այն գիծերուն համեմատ կը փորագրեր, որով եթե այբ մը շինել ուզեր՝ այբին երեք սյունը հավասար հավասարությամբ, հավա¬սար ծռությամբ և հավասար երկարնությամբ կ՚ըլլար։— Ինպես կը տեսնվի, այբին ամեն կողմը հավասարություն կար,մինչդեռ Թուրքիո և ո'չ մեկ կողմը կա այս հավասարոլթյունը։ Այս գործիքը շինելեն ետքը՝ ուրիշ գործիք մ'ալ հնարեց, որով հայր գիրը պղինձին վրա մամուլի ճնշմամբ կր զարներ և ոչ թե կռանի հարվածով, ինչպես կ'ընեին ուրիշները։


1840-ին Մյուհենտիսյանի շնորհիվ Պոլսո մեջ առաջին անգամ մաքուր Օրսւցույց տպվեցավ ի ճեմ․ սրբո Երուս․ Մինչև այն թվականը Վենետիկեն կուգային Օրացույցները… և շատ անգամ Օրսւցույցներուն գալն ուշանալով՝ պատրիարքարանն օրերը կը շփոթեր և Վենետիկ հարցնելու կ'ստիպվեր՝ թե վաղր շաբա՜թ է: Արդյոք քանի քանի անգամներ Ծնունդի օրը խաչելության ավետարաններ կարդացված են․ ով գիտե ի՛նչ քաշած է Որդի Մարդո մեր ազգին ձեռքեն… Մյուհենտիսյան կը փափաքեր տպարան մը բանալ և թողուլ ճեմարանն, որ գոցվելու վրա էր, բայց ուրիշ տպարանապետ մը արգելք կ'ըլլար և Ասատուր պատրիարքին միջնորգությամբ թող չէր տար, որ տպարան բանար, ուստի Օրացուցեն զատբան չէր կրնար տպել ճեմարանի մեջ։ Չուքուր Չեշմե խանը կը փոխադրե յուր գիրերն ու մամուլն։ Ասատուր պատրիարք իմանալուն պես թաֆրիր մը կը գրե Բ․ Դուռը և կը պահանջե, որ գոցվի այդ տպարանն իրմե հրաման առած չըլլալուն համար։ Մյուհենտիսյան աղերսագիր կը մատուցանե Բ.Դուռն,որ պատրիարքարան կր ղրկե զինք,ըսելով,թե գնա՛, պատրիարքեն հրաման ա՛ռ։ Պատրիարքարան կ'երթա, և պատրիարքեն կը մերժվի։ Ամիրաները, որոնք կր ճանաչեին և կր սիրեին