Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մինչև մեկն ես դուն, ո'ւր էր, մեղի նոր կաղապարներ պիտի բերէիր։ — Քովս ունիմ հատ մը, հրամմեցե'ք, տեսե ք։ — Մինչև հիմա շինածներուդ ամենեն աղեկն աս է* տպեցեք սւսկե և անունը ֆայqզսըզ ղր^ք։ — Շատ լավ։ կր տպագրվին ու քանի մը շաբաթեն ետքը, շրջա բերության կը հանվին։ Այս թուղթերէն զատ տպագրած է Էսահամը ուսումիեն, թահվիաթը մյումթյագեն է ուրիշ շատ մը թղթադրամներ և արժեթուղթեր, որոնք հասարակութենե այն աստիճան սիրալիր րնդունելություն գտան, որ անոնցմէ ոմանք տասներորդ և ոմանք քսաներորդ տպադրության արժանացան։ Եթե ասոնք գիրք ըլւային և օտար լեզուներու թարգմանվեին՝ մեծ վաստակ կր ձդեին։ Ձեր մտքեն ելած չէ՚, որ 1860-ին իյանեի Ումում ըսելով կառավարոլթ յունն ուզեց թղթադրամը վերցունել։ Օրին մեկը հայտարարություն մը հանելեն վէրքը , թե կառավարությունն ա'լ թղթադրամ չպիտի ընդունի' 1861-ին նոր և գեղատեսիլ թղթադրամներ հանեց։ Այս թըղթադրամներն ալ Մյոլհենտիսյանի գրչին ա րդյունքն են: Համրելով անհնար է լմնցունել այս անծին թղթյա երկասիրություններն, որոնք այնչափ հարստացուցին և այնչափ աղքատացուցին Ինքն ալ ոչ նվաղ վնասվեցավ վաթսուն յոթանասուն գործավորի ամսական տալու համար, սեղանավորներեն տոկոսով դրամ վերցունելով։ Այս վնաս հետևանքն է տպարանին նախ երեսի վրա թողվիլն և ապա բոլորովին գոցվիլը թեպետև հիշյալ տպարանը, ինչպես բոլոր հայ տպարանները, չէր կարող յուր ծախքը գոցել հայերեն հրատարակություններ ի լույս ածելով… կեցցե նազգային գրականություն և անոթություն։ 1874 ապրիլ 25-ին 'էալաթիո մաքսատունը Վերագայի ոահիհեն տպարանը մտավ փորադրության պաշտոնով, զոր մինչև այսօր կը շարունակե։