Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԵՐԿԵՍ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ

Պղուտարքե , քանի մը վայրկյանի համար գրիչդ փոխ կուտաս ինձի գրելու համար կյանքն այն քաջ հովվին, որ յուր անձն յուր ոչխարներուն վրա գրած է։ Երևելի'դ կենսագիր, դու Զուգակշիռներու մեջ անմահացար, և ես Ջոջերուս մեջ պիտի թաղվիմ պսակ հյուսել սորվեցունելով իմ անաոակ գրիչիս, որ մ ոլություններու առջև սրատես և հեռատես՝ իսկ առաքինություններու առջև կույր ըչյալու սովորոլթյունն ունի։ Ոայց պիտի կրնաս արդյոք այս փոխատվությունն րնել ինձ, թե պիտի ճամբես զիս՝ ըսելով — Ինչ որ Բնությունը չէ շնորհած քեզ՝ Պզուտարքոս չէ կարող փոխ տալ։ Դժբախտաբար այս վերջինը հավանական կը թվի ինձ, և ես իմ ձեռներովս իմ գերեզմանս փորել չուզելով ամենապատիվ սրբազան պէստրիարք հոր կը դիմեմ, ծունկ կը չոքիմ նորին սրբազնության առջև և կ՝առաջարկեմ «Աջակերտիդ սիրույն համար, երգիծաբանության հառաջադիմության սիրույն համար քանի մը փոքր թերություններ ունեցէք, որ իմ գրիչիս ալ սիրտը չկոտրի»։ նորին սրբազնոլթյունն այս առաջարկությունս կնդունի, և ես ուրախ սրտով ետ կը դառնամ և կ՝սկսիմ գրել։ Շնորհոքն աստուծո և ընտրութ յամ Երեսփոխանական ժողովո, Հիսուսի րիստոսի ծառա, ամենապատիվ ներսես Պատրիարք Վարժապետյան ծնած է Հասգյուղ 1837 հունվար 28֊ին։ Հայրը պարկեշտ թյուլպԼնտ վաճառող մ՝էր։ Մեծ հայրն էր հոչակավոր տիրացու Պողոս ձայնավոր վարժապետ, ուսկից ժառանգած է Վարժապետյան մականունը։ Ոչ 215