Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1872-ին' Գևորդ Կսյթողիկո սը ճամբու ծախքը ղրկելով, էջմիածին Հրավիրեց Վարժապետյան, որ առանց ղիտողությոլն ընելու, ելավ գնաց։ Հոն էջմիածնա ուխտագիրն ալստորագրեց և էջմիածնա եպիսկոպոս ճանչցվեցավ, Այս թվականին, սահմանաղրության պահանջած տարիքն ուներ պատրիարքության աթոռին վրա բազմելու համար, և յՈԼր հակառակորդն բարկությամբ կը դիտեր բարձումն այն երկու պատճառներուն' որովք Ներսես զրկված էր քանի մը տարի առաջ պատրիարքության գահուն վրա բարձրանալն։ Խրիմյանի պատրիարքության վրա երեք չորս տարիներ անցան, և ժողովուրդը սկսավ անհանգիստ ըլլալ նոր պատրիարք մը չրնտրելոլն համար։ Փոթորիկ մ'է բրդավ։—Խրիմյանի անունը չհիշվի։ — Ոչ — Չպիտի հիշվի։ Եվ Խրիմ-(ան հրաժա րեցավ։ 1874 փետրվար ամսոլյն մեջ տեղապահ կարգվեցավ ամեն- Ներսես Վարժապետյան, և ապրիլի մեջ պատրիարք րնտրվեցավ։ Այն օրն, ուր սահմանաղրության վրա ուխտ և երդում ընելու համար Երեսփոխանական ժողովույն ներկայացայ թուղթ մը կարդաց, որուն մեջ կր հայտներ, թե ինքն տկար և անկարող ըւլալոՀ չպիտի կրնար այս ծանր պաշտոնը վարել, և կը խնդրեր, որ կարող և պատրիարքության փափաքոդ մեկն ընտրեն պատրիարք։ Այս թուղթը կարդալեն ետքը, սահմանաղրության պահանջած երդումն և ուխտն ընելով պատրիարք եղավ։ Արդնն պատրիարք շեղած' նորին սրբազնության հակառակ թերթ-երն, որ ուրիշ ընտրելի մ ունեին, կր հրատարակեին, թե Ներսես եպիսկոպոս լացած է երբ իմացած է իրեն պատրիարք րնտրվելիքը, և այս տողերը գրողը Թատրոնի մեջ, որուն խմբագիր֊տնօրենն էր, կը պատասխաներ այն թերթերուն, ըսելով, որ Ներսես եպիսկոպոսին արտասուքը հարս ըլլող աղջիկներուն արտասուքին կր նմանին, որոնց պատճառավ բնավ հարսնիք մր ետ մնացած չէ։