Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԿՐՏԻՉ ԷՍԱՅԱՆ Իմ այսօրվան կարծիքս այն է, որ անհնար է մարդոլ մը նկարագրին վրա կատարյալ գաղափար ունենալ առանց նախապես գիտնալու այգ անձին արհեստը։ Եվ որպեսզի չկարծվի, հաոաջաբանս ծիծաղաշարժ ընելու համար այլանդակ կարծիքներ կր քարոզեմ, կր փութամ հայտնել, որ այս օրերս Հանդիպեցա մարդոլ մը, որուն ուղեղը, յոլր խոսքերեն դատելով, առաձգական է, այսինքն քացելուդ պես կ'երկննա ն թող տալուդ պես յուր առաջին չափին կը վերածվի. և երբ այս մարդուն արհեստն գիտնալ ուզեցի, սա պատասխանն առի» — Լասթիկ կը ծախե։ Այս պատասխանը խիստ գոհացուցիչ գտա, Ա վերջապես Համոզվեցա, որ ինչպես լեռնային վայրերը քաջ և պատերազմող կ'ընեն իրենց բնակիչներն, այնպես ալ կտավն փափուկ կ’ընե այն մարգերն, որք կտավի առևտուրով կը զբաղին, մանավանդ թե փոփոխամիտ կ'ընե զանոնք, եթե նկատողության առնենք այսօրվան վաճառված կտավներն, որ ջոլր տեսնելուն պես կը նետեն իրենց գույնը, թեև կան մարգեր ալ, որ առանց ջուր տեսնելու կը փոխեն իրենց կարծիքը։ Եթե չեք ձանձրանար' օրինակ մ'ալ կուտամ. ինչպես որ ծովեզերյա ժողովուրդները վաճառական կլլըան, այնպես ալ մեր Ընդհանուր ժողովին բնակիչները շատախոս կ՚րչլան. և մենք որ շատ անգամ իրերու կեղեւներու վրա կը հիմնենք մեր դատողությունները, լեռան քաջոլթյունը մարդոլ կը վերադրենք և ժողովին շատախոսությունր երեսփոխաններուն վրա կը բեռցունենք։