Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներուն հետ Քիչ խոսելու դրոլթյոլնն րնդունած չէր և չէ Երեսփոխանական ժողովին մեջ օր մր օրանց ուրիշ աւոենա֊ բանի մր կարծիքին համամիտ ըլլալն հայտնելու համար' կր կրկնեմ' ըսած չէք ինչու որ պզտիկ բառ մ’Է. ասոր հակառակ ուրիշի մր կարծիքին համամիտ ըլլալն հասկցնելու համար կրկնեմ բայն ամբողջ կր խոնարհե, կրկնեմ բային ո'ր բա- յին վրա խոնարհիլը կր բացատրե, բայերուն գործածութեան եղանակներն մի ըստ միոջե կր պատմե, բայերուն ի նչ զո- րություն ունենալուն վրա երկարորեն կը ճառե, առանց բայի խնդրոց չլուծվիլն կր փաստաբանն և վերջապես թայն քվեի դնել առաջարկելով' խոսքը կր վերջացունե։ Պեկյան էֆենտին երբ Ռուսինյան էֆենտիին հորինած Կանոնա դրության2 մեջ կարդաց այն հոդվածն, որ երեսփո խաններն չափով պիտի խոսին կ ըսեր, այդ հոդվածին իրեն ակնարկություն ըլյալն հասկնալով աճապարանոք սենյակր վազեց ու հրաժարականը գրեց։ Պեկյան էֆենտին բարձր հասակով, թուխ դույնով, աղո: ալքերով վայելուչ երիտասարդ մ’է, և քանի մր տարիներն ի վեր այն դեմքն ունի, ինչ դեմք որ կ'ունենա երիտասարդ մր, երր քանի մը տեդերե աղջիկ ուզե ու չտան։