Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆելեկյան էֆենտին պճնասեր չէ, ուրիշներուն պես հագվելու սգվելու փափաք շունի, խել մը երիտասարդներու պես առուները ժամերով հայելիին առջևը անցնիլ ու մազերը սանտրելու ալ սովորություն չունի։ Չմշկածագեն հոս գտլու համար ճամբա ելած օրը մայրն սանտրած էր մազերը Ֆելեկյանն ալ այս հիշատակը անմոռաց պահելու համար այն օրեն մինչև այսօր սանտր դպցուցած չէ մազերուն։Ֆելեկյան էֆենտիին դեմքը այն մարդուն դեմքին նմանություն կր բերե, որ կամուրջին վրա կեցած' քովիններու կը հարցունե, թե կամուրջր ո՞ւսկից կ'երթցվի։