Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի համոզվի և օսմանյան ազգային թատրոն մը պիտի կանգնե. տաճկերեն լեզվով, տաճիկ դերասաններով և տաճկաց բարքերն ուղղել իրեն նպատակ ունենալով։ Ասով միայն իր կենացը մեջ տևական գործ մը կատարած պիտի ըլլա, որով է՛ն նախնական դարերուն մեջ Հունաց թատրոնին ունեցած վիճակը ճիշտ ներկայացնող օրթա օյունու կամ Զուհուլի Գոլ կոշված բուն տաճկական ազգային թատրոնին աս նախնական վիճակը բարվոքելու նպատակավ՝ Բոլիշինելի հանձն առած աշխատությունը պիտի թեթևցնե։Այսպես իր բնիկ երկրին աղեկ ծաոայություն ընելե ետքը,Մանաս պեյ օր մը ուրախութենեն պիտի մեռնի, տեսնելով որ իր թատրոնին սրահին մեջ տեղ չգտնվելուն պատճառավ,հանդիսատեսները գետնեն մինչև ձեղունը վրայե վրա շար վեր են սարտելայի ձուկերուն պես։

ԲՈԼԻՇԻՆԵԷ

Մանաս պեյին կենսագրությունը հոս դնելնես ետքը կր հարկադրվինք անոր վրայոք քանի մր դիտողություններ ընել; Բոլիշինելը Մանաս պեյին պատկերն ալ դրած էր, բայց մենք չդրինք։ Պատճա՞ռ, Հիմա կիմանաս։ Եթե իրավ է այն խոսքը թե մարդն յուր ոճեն և Մանաս պեյն իր քթեն կը ճանչցվի, կը հարկադրվինք ըսել թե կամ Մանաս պեյն իր ոճը փոխեր է և կամ այդ պատկերը Մանաս պեյը չէ, հետևապես Բոլիշինելը շատ խելացություն ըրեր է՝ այդ պատկերին տակը անոր ճիշդ կենսագրությունն ընելով, այսինքն վրձինին պակասը գրիչին լեցնել տալով, որովհետե առանց ասոր, ոչ թէ Մանաս պեյին ծանոթները, այլ պատկերին բուն տերը՝ հայրն անգամ չպիտի կրնար յուր զավակը ճանչնալ։ Քթին վրա է խնդիրը, ընթերցող։Մանաս պեյը որ արծվի քիթ ունենալուն համար բանաստեղծ մ'է, և այս քիթր մեծ ըլլալուն համար մեծ բանաս-