Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տասը փարա տալ դոնե կամ ուր ջին ամեն կողմը աղվոր մը պարտելու է կ'րսեր, այս ընթացքով շարունակեց և կր շարունակն դեռ յուր դասատվության պաշտոնր։ Քաղ. ժողովո անդամ եղած միջոցին Սահմանադրության սկզբանց բոլորովին հակառակ ներքին կան ոնա դրութ յուն մը ստորագրեց, և դուրսը պնդեց, որ Սահմանադրությունն կետ առ կետ կր դործադրվի կոր։ Այս միջոցին Սամաթիան տակնուվրա ըրավ, տանջեց թաղեցին' որն որ ալ չկրնալով համբերել Պատրիարքարան դիմեց և զինքն վար առավ։ Յուր աշակերտներն որ հոն էին, սորվածնին ի գործ դրին ե Սամաթիացիները ծեծեցին։ Սամաթիացոց ծեծ ուտելուն վրա դա սախոսություն մր ըրավ աշակերտաց, համոզելով թե' Թեսավրոսն ալ համամիտ է իրենց։ Քրիստոստուր էֆենտին մեքենայի մը պես աշխատող է, վայրկյան մը չկրնար ապրիլ առանց.․. խոսելու։ Արվեստր մարդուս ձեռքի պիլեզիկն է կ' րսե ու ազդ. պաշտոն կր փնտռե. առանց պաշտոնի ապրիլն անհնար է իրեն ինչպես որ ձուկին առանց ջուրի։


Մոռցանք ըսելու, որ 1860֊ին ներսեն-դուրսենի խնդրո մեծ մեծ դեր խաղաց, աշակերտնե րուն ալ պատվիրեց, որ երուսաղեմ ի Պատրիարքն ներսեն ըլլա և այս պատճա ռավղասատվութենե ձդվեցավ։


Այսօրվան կարծիքը դուրսեն է, վաղվանր դեռ որոշված չէ։


Անցյալները դիպվածով երեսփոխանութենե ելնել պետք եղավ, ինքն ըսավ թե' իմ տեղս մինչև որ ուրիշ մը չդանե չեմ ելլար։ Առջի բերան հուսաց, որ կը մոռցվի ու տեղը կը մնա, բայց տեսնելով որ չմոռցան, վերստին ընտրվելոլ համար սկսավ թաղերը պտրտիլ, ինչ րրավ ինչ չրրավ օրինավոր կամ ապօրինավոր Խորեն երեսփոխան ընտրվեցավ և աթոռը խչին կապեց, որ ուրիշ մր տակեն չքաշե։ Երեսփո խանական ժողովին մեջ շատ շխոսիր' նախ անոր համար, որ բեմին վրա ելնելով' աթոռն մինակ ձգելու կը վախնա, երկբորդ' կարծիքներ հասունցնեմ ըսելով այնքան երկար ժա-