Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շիշմանյան էֆենտին կրոնքով Հռովմեական հայ, իսկ իր դրություններուն ոգվով առանց ածականի հայ Է։ Միջին հասակով, գիրուկ կազմով, խոնարհած գլխով մարդ մ'Է։ Դեմքին գալով' այնպիսի դեմք մը ունի որ կարծես քթախոտ քաշեր ու պիտի փռնգտա։ Բնությամբ ինքն ահա վան Է քիչ մը, քննադատություն չընդունիր երբեք։ Եթե ըսես իրեն' թե մորուքդ աղեկ չէ կտրվեր, Հռովմայեցոց պատմութենեն կ'սկսի փաստեր բերել' վարսավիրային մկրատը պաշտպանելու համար։ թևին տակը միշտ կը գտնվի քանի մը գիրք կամ քանի մը լրագիր, զորոնք գիշեր ցերեկ կը կարդա որպես զի ազգային միության ուրիշ նոր միջոց մը գտնա և ցավալի բաժանումը մեջտեղեն վերցունե յուր հրատարակություններովը մեկտեղ։