Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասարակական. կյանքում Քանիցս ընտրվել կ Ազգային ժողովի անդամ հանդես գալով որպես հետադիմական խավերի պաշտպան։

ՊլԱՏՈՆ (427—347 ն. մ. թ.)—Հին հունական փիլիսոփա, իդեալիստ։

ՊլՈԻՏԱՐՔՈՍ (46—126)—Հին հունական զրող, բարոյախոս, որի Նշանավոր «Համեմատական կենսագրությոլնները աշխատությունը Մխիթարյանների կողմից թարգմանվել Է գրաբար և լույս տեսել վեց հատորով, 1832—1834 թթ. Վենետիկում, «Զուգակշիռք» վերնագրով, Այգ աշխատության 4֊րգ հատորում գետեղված «Մարկոս Կրասոս» գլխում Պլուտարքոսը արժեքավոր տեղեկություններ Է տալիս հեթանոսական շրջանի հայ թատրոնի, մասին։

ՊՈՅՆՈԻԷՅՐԻՅԱՆ ՊՈՂՈՍ (1805 — 1875)-Հոգևորական գործիչ, Ծնվել է Կ. Պոլսում, հայ կաթոլիկ ընտանիքում։ Ստացել է կրոնական դաստիարակություն, Հասուն հակահասունյան պայքարի ըթացքում ակտիվ դեր է կատարել որպես հակահասունյան։ Հրատարակել կ «Առաջին քայլ բարվոքման ազգիս հայոց ի Հայաստան աշխարհի» և «Գործ կա, գործող չկա գրքերը, որոնք պարունակում են առաջավոր շատ մտքեր, Պոլսում վայելել է ընդհանուր համակրանք։ Գրել է մի ընդարձակ աշխատոլթյուն հասունյանների դեմ, որ լույս կ տեսել Թիֆլիսում Հովհաննես Ասկերյան ծածկանունով, «Հասունյան քաղաքականությունը վերնագրով, 1868 թ.։


ՌՈՉԻԼԴ—Հայտնի կապիտալիստ միլիոնատեր։ ՌՈՒՍԻՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ (1819—1879)— Հասարակական գործիչ, բանաստեղծ, հայտնի «Կիլիկիա բանաստեղծոլթյան հեղինակ է Ծնվել Է Կեսարիխյումէ Կրթոլթյունը ստացել կ նախ Կ, Պոլսում, ապա Փարիզում,հետևելով բժշկության։ Վերադառնալով Ե. Պոլիս, մեծ եռանդով մասնակցել է ժամանակի չուսավորական շարժմանը, հանդէս գալով որպես տշխարհաբարի մոլեռանդ պաշտպաններից մէկը, 1853 թ, հրատարակում է «Ուղղախոսություն» վերնագրով մի գրքույկ, որի առաջաբանում շոշափվում են տեսական հարբեր, իսկ մնացած մասում հեղինակը ներկայացնում է աշխարհաբարի քերականությունը։ 1855 թվականին Ռուսինյանը հրատարակում է մի տարեցույց, որտեղ ղետեղում է հանրամատչելի լեզվով գրված և օգտակար գիտելիքներ պարունակող նյութեր՝ երկրի տնտեսության, բժշկության և այլ հարցերի մասին, միաժամանակ առաջարկում է նորամուծություններ ամսանունների փոփոխման վերաբերյալ, որոնք չեն ընդունվում։

ՌՈԻՍՍՈ ԺԱՆ ԺԱԿ (1712 —1778)—Ֆրանսիացի ականավոր գրող, որի երկերը հայերեն թարգմանվել են դեոևս 1820-ական թվականների վերջերից․

ՍԻՄՈՆ ԺՅՈԻկ (1814 —1896)—Ֆրանսիացի բուրժուական քաղաքական գործիչ, Փարիզի կոմունայի կատաղի հակառակորրներից, հեղինակ իդեալիստական ուղղությամբ փիլիսոփայական մի շարք աշխատությունների։ 398