Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լությունն, զոր կ'րնե ամեն պատրիարքներու որոշումներուն առիթ կուտա ըսել տալ ուրիշներուն , թե Մասիս Պաւորիար- քսւրանի թերանն է կամ ակսւնջն է9։ Մինչև մոտ ատեններս չափազանց խոհեմությամբ վար֊ վելոՀ պահպանողական ընթացք մը բռնած էր, իսկ տարին մը, այսինքն այն օրեն ի վեր, որ Մասիս ամեն օր կը հրա¬ տս/րւսկվի բացի կիրակի օրերեն, տոնի օրերեն և գրա¬ շարի հիվանդ եղած օրերեն, հարձակողական դիրք մ ր բռնած է։ Ամեն ազատությամբ կր խոսի այսօր ինչ որ մտքեե անցունելու կը վախնար երկու տարի առաջ: Անաչառաբար խոսելով քաջությամբ պաշտպանեց և դեռ կը պաշտպանն հայկական խնղիրն յուր քաղաքական հոդվածներովնէ Երբեք առիթ չփախցոլներ հալածել ամեն անոնք, որ ազգային իրա- վունքներուն դպչիլ կ'ուզեն։ Այս ամենն ընելով դարձյալ չէ արժանացած այն քաջալերության, որով միայն կարող է թեր֊ թր մեծցունելով ազդին հայախոս և մեծ լրադիր մը կարդաց¬ նելու փափաքն իրականացնել^։ Բացի Մասիսձե ունի երկու ընտիր թարդմանություններ, որ մեր ժողովրդյան վիպասանության ճաշակ տվին/ Թսւփա֊ ոական հրեան և Գաղտնիք Հսւվատաքննությա^ մեր Ժողո- վըրղյան բավականեն ավելի ներկայա ցուցին անդրալեռնա¬ կանները11 ։ Այս թարգմանություններու համար թա րգմանիչն բավական դափնյա պսակներ ընդունեց, զորս քակելով տունը կը ղրկեր, որ օձաձուկ առնեն և դափնիներուն մեջ դնելով, կասկարայի վրա եփեն, նվիրեցին իրեն նաև բավական ձի- թենիներ զորս շնորհակալությամբ ընդունելով կը մրմռար. — Ավելի աղեկ չէ՞ր ըլլար, եթե այսչափ ձիթենիի տեղ սափոր մը ձեթ ղրկեիք ինձի։ ճիշտ Եզոբոսին աքաղաղին պես' որ կ'ըսեր. — Մարգարիտն ի"նչ ընեմ, րչւււրիի մը հատիկն ինձի հա¬ մար ավելի կ'արժեր։ Թարգմանած Է նաև Վեքֆիլտի երեցն12 և քաղաքական Տնտեսաղիտություն13, որոնց, ինչպես նաև բոլոր թարգմա ֊ 60