Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

՝պէտ, լուսահոգի Հակոբ պատրիարքէն կր կոչվեր յոթն փոր¬ ձանք, զորս արդի վեհափառ Գևորգ կաթողիկոսն մեր աղգին համար բավական չհամարելով* փորձանք մ'ալ ինք ավելցուց եպիսկոպոսութեան աստիճան տալով անոր։ Արդ, Մ կր տիչ եպիսկոպոսը ծնած է Տիգրանակերտ, 1815 թվակ անին։ Ի ծնե վառվռուն և բարեկարգության սիրահար գոլով' վայրկյան մր հանգիստ չէր մնարէ Շաբաթն երեք ան գամ տունը կր լվար, կը մաքրեր, կ'ավլեր, պատին վրա բևեռ մր գամելու համար տանը հիմերուն բևեռներր կը քակեր բարե¬ կարգելու համար տունն, որ վանքերէն ավելի հաստատ հի- ման վրա շինված ըլլալուն պատճառավ չէր կործանվեր։ Մայրն զավակին ըրած բարեկարգություններեն ձանձրանա ֊ լութ բռնեց զինքը Կոնոնոսի վանքը ղրկեց2։ 1827-ին կր մտնե Կոնոնոսի վանքը։ Բավական տարի¬ ներ հոն կերա կրվելեն ետև, ձեռք կը զարնե վանքը բարեկար¬ գելու, իսկ երբ կը տեսնե, որ մեկ կողմեն վանքը հոժարու- թյուն ցույց չտար բարեկարգվելու, և մյուս կողմեն վանա¬ հայրն հարգը չճ ան աչեր յուր ծարւա յութ յուններուն, որովք վանքն օրըստօրե ետ ետ կերթար, կը թողու այս ագարակն անիծելով մարգերու ապերախտությոլնը։ Չվհատիր սակայն, միտքը կը դնե վանք մը փնտռել, ինչպես որ ամեն մարգ գործ մը կը փնտռէ ոչ այդ գործով ապրելու, այլ այդ գործր բարեկարգելու համար։ 1837-ին Մշո ս. Կարապետի վանքը կ'երթա։ 1839-ին վարդապետ կը ձեռնադրվի և յուր ապաշխարանքը կը քաշե Կաղ Գրողին օնախին մ եջ։ ~Ա վանդ ություն մր կա թե սատա¬ նան տարին քանի մը անդամ այդ օնախը կուգա և անոր մո¬ խիրը կը խառնէ և թե այս է պատճառ, որ հիշյալ վանքին մեջ խռովութիւնն միշտ անպակաս է։ Ուրիշ ավանդության մը նայելով* Մկրտիչ եպիսկոպոս այդ օճախին մեջ ապաշ¬ խարանք քաշած ժաման ակն երբ սատանան կուգա մոխիրը խառնելու ապաշխարողէն վախնալով կր փախչփ, և մկրտիչ եպիսկոպոս կ' սկսի այս մոխիրը խա ռնելու։ 64