Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երրորդ մը. — Հա՛յր սուրբ, մազերս կը թափվին։ — Այս ջուրով գլուխդ լվա» Չորրորդ մը կը մտնե, — Հայր սուրբ, անձրև եկած օրը սենյակս կը վազե, ի՛՛նչ ընեմ, — Այս ջուրեն քիչ մը դի'ր սենյակիդ վրա։ Պատրիարքարանեն մեկը՝ — Հա՛յր սուրբ… — Այu ջուրեն ա՛ռ։ — Պատրիարքը ղրկեց զիս… — Պատրիարքին ալ այս ջուրեն։ — Ձեզի ըսելու որ… — Ձեզի ալ այս ջուրեն։ — Քիչ մը՝-- — Այս ջուրեն։ — Պատրիարքարան հրամմեք — Պատրիարքարանի ալ այս ջուրեն։ — Եթե չի գաք... Եթեին ալ այս ջուրեն։ — նորեն բանտ' պիտի երթաք։ — Բանտին ալ այս ջուրեն։ — Եթե ընդդիմանաք' ոստիկանության ձեռքով... - Ոստիկանության ալ այս ջուրեն՝ - Պիտի բերվիք Փրկիչ։ — Փրկիչին ալ այս ջուրեն։ — Կաո֊ավարությունը... — Կառավարության ալ այս ջուրեն։ Վերջապես ամեն ցավերն այս ջուրով կը րժշկեր։ Միայն այսահարներուն փորեն դևերը կը հաներ, սակայն չկրնալով միշտ խոզեր գտնել, որ անոնց ղրկե, շատ անգամ յուր փորին մեջ կը հյուրընկալեր դևերը աոմամանակյա կերպով» Պատրիարքարանն թեպետև կ' աշխատեր անոր արգելուլ տու֊ 69