Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կր փսւխցունե. օրինակի համար, եթե մեր Ընդհանուր ժողովին տրվի իսկույն կ'արթննա, բնավ չքնացողին ալ քունը կբերե, կարծես Ավետաբեր այս աստիճան զարմանալի բժիշկ ըլլալ։ Սակայն մարդս մտքին մեջ բան մը դնելով ամեն ուզածը չկրնար ընել, պետք Է գրպանին մեջ ոսկի դներ մեջ դաս առնել․.. ճիշտ կրկնատոմարի դրությամբ։ 1848-ին Բարիզ ուղևորեցավ և սկսավ գործադրել ինչ որ առաջադրած Էր։ Տված դա սերովը կ' ապրեր, իսկ առած դասերովն օր մը ուրիշներն պիտի ապրեցուներ։

Քանի մը տարվան մեջ մեծ հառաջադիմություն ըրավ բժշկության մեջ. մանավանդ ջղային ճյոլղին մեջ այնչափ հառաջ գնաց, որչափ գացին մեր․․․ փոխառությունները։ Կատարյալ բժիշկ ըլլալեն ետքը դպրոցեն ելավ և, ինչպես որ սովորություն Է, թեզ մը գրեց, որուն մեջ խոսեցավ ազգային միության վրա։ Վարժարանեն նոր ելած բժիշկի մը բերնեն շատերն զարմանքով իրարու հարցնել սկսան թե' առողջաբանության հետ ի՛նչ վերաբերություն ունի ազգային միությունը, սակայն վերջեն համոզվեցան թե ազգերն ալ ապրելու համար միության գեղի պետք ունին։

Վկայականը ծոցը դնելուն պես ելավ Պոլիս եկավ 1853-ին։ Ոստիկանության բժիշկ եղավ։ Ամեն օր մարդասպաններուն գտնված սենյակը կ երթար, և անշուշտ քանի մը մարդ ալ ինքը կ սպաններ... որովհետև ամեն հիվանդ չբժշկվիր. և ինչո՞ւ չսպաննե, քանի որ վկայական ունի։ Մեր ազգայիններն, որ ամեն օր լրագիրներու մեջ կը կարդային