Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա լավ մը կոխած ըլլալուն չհամոգզած' մյուս ոտնը երկրորդ աստիճանին վրա կոխած չէ և մինչև այսօր եթե Ղալաթիո կամուրջեն անցնիլ հարկ ըլլա իրեն նախ և առաջ երկու ճարտարապետ կը բերե և անոնց քննել կուտա կամուրջն. անոր հաստատությանը կը համոզվի և ետքը տասը փարա կուտա և վրայեն կ'անցնի։

1860-ին զգային գործերուն մեջ նետվեցավ։ Սահմանագրոության հաստատված ժամանակ Արիֆ Հայկազունք երգեցողներուն ետևեն կ'երթար և կը պաջտպաներ Ժողովրրգականությունն, որ մինչև այն ատեն մարդ ծունկի կապ մ'Էր և զոր Սահմանագրությունը վերցնելով պատվանշաններու կարգը բարձրացուց. այն թվականեն ի վեր Է, որ ազգին մեծերը ուրիշի չեն տար այդ պատվանշանը։

Ազգին մեջ դաստիարակություն մտցնել աշխատողներուն շենքին, որ նախ Արևելյան Թատրոն՜, ետքը Թատրոն ձիերու, քիչ մը ետքր Դաղիական Թատրոն, քանի մը տարի ետքը Ալֆազար կոչվելով տասը տարվա մեջ չորս տնուն փոխեց գեր. Խորեն Գալֆայանի պես։ Որչափ ատեն որ ընկերության մեջը մնաց թատրոնը կանոնավորությամբ շա-