Խաթո՛ւն:
— Ինչ կա, որդի։
— Սա տղադ իմ քովես կառնե՞ս, չէ նե՝ թևեն բռնեմ
տունեն դուրս նետեմ։
— Ի՞նչ ըրավ որ։
— Ի՛նչ պիտի ընե, ամենևին խելոք չնստիր, ուրիշ
տղոց ալ դաս սորվելուն արգելք կըլլա։
— Պատիժ մը տուր, ա՜յ օղուլ։
— Ի՛նչ պատիժ տամ, քիչ մլ ոտքի վրա կայնե՝ ըսեմ
նե՝ գլուխը կը շարժե և կերթա տեղը կը նստի։
— Մեկ երկու ժամ ոտքի վրա կայնի նե՝ գոհ կըլլա՞ս։
— Այո՛։
— Անանկ է նե՝ դուն անիկա վաղը 26 թիվ շոգենավին
մեջ դիր որ սորվի՛։
— Ի՞նչ պիտի սորվի։
— Ոտքի վրա կայնիլ. չյունքի նստիմ ըսե ալ նե տեղը
չկրնար գտնալ։
— Համբարձում աղա, իրավ է որ հակահասունյանց
ձեռքեն եկեղեցիները կառնվին և հասունյանց կը տրվին։
— Իրա՛վ է, Ղուկաս աղա։
— Ի՞նչ պիտի ըլլա ասանկ։
— Բան մալ պիտի չըլլա, եկեղեցիները պիտի հասուննան։
— Հասուննալեն վերջը ի՞նչ պիտի ըլլա։
— Թեփսիի մը մեջ դրվելով սրբազան պապին պիտի
հրամցունենք որ ուտե։
— Կնի՛կ, Պարզասեր ընկերության անդամ գրեր են
քեզի։
— Բերանս նորեն բանալ մի՛ տար ինձի։
— Գեշ բան մը չենք ըսեր կոր ա՛...
— Բերանս բանալ մի՛ տար ըսի յա՛: