1. Կամ Միջագյուղի. այստեղ Մ. Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ հիմնվեց «Բարեսիրաց թատերական ընկերությունը»։ Թատրոնը 1856 թվականից ուներ արդեն հիմնական դերասանական խումբ, հանդես էր գալիս պարբերական ներկայացումներով և վայելում մեծ ժողովրդականություն:
2. «Քաթերին Հովարտ» — Ալեքսանդր Դյումայի (Հայր) դրամաներից:
ԽՏՂՏՈՒՄ
<1>
«Խտղտում» ընդհանուր վերնագիրը կրող երգիծական հաղորդումները, պատկերներն ու զրույցները առաջին անգամ տպագրվել են «Լույսում», 1879 թվականի սեպտեմբերի 6-ից (№ 1) սկսած, երբ այդ պարբերականը խմբագրում էր Հ. Պարոնյանը:
«Խտղտումը» Պարոնյանի հետագա հրատարակիչները լույս չեն ընծայել և այս առումով ընթերցող հասարակությանը այն ներկայացվում է առաջին անգամ։
«Լույսի» վերոհիշյալ տարվա հավաքածուն մեզ մոտ չկա. հատկապես
սույն հրատարակության համար Փարիզից բերվել է այն, որից քաղել ենք
այս բաժնի նյութերը։
«Խտղտումը» լույս է տեսել ռուս-թուրքական պատերազմին հաջորդող
պետական խստությունների տարիներին, երբ արգելված էր քաղաքական
երգիծանքը և մանավանդ հեռավոր ակնարկը հայ ժողովրդի քաղաքական
պայքարի մասին: Պարոնյանը հավատարիմ մնալով «Կսմիթների» ժանրային առանձնահատկություններին, սահմանափակվել է ընթացիկ կյանքի
այլ խնդիրների հրատարակությամբ և «Կսմիթներ» վերնագիրը փոխարինել
է «Խտղտումի»՝ քաղաքական նոր պայմանների թելադրմամբ:
1. Սելամսըզը Պոլսի Սկյուտարի թաղերից է, հայտնի էր կրոնական
և ազգային հարցերի շուրջր ծագած շարունակական վեհերով, որոնց Պարոնյանը անդրադարձել է «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» երկում հետևյալ սուր տողերով.
«Ահա վիճաբանելու, հայհոյելու և իրարու գլուխ պատռելու Հարմարություն ունեցող թաղ մը...»:
2. Ակնարկում է Ազգային ժողովի երեսփոխաններին:
3. Հակահասունյանները ի տարբերություն հասունյանների, ընդունելով պապի գերատեսչությունը, պայքարում էին հայ կաթոլիկ եկեղեցու
և կաթոլիկ համայնքի ազգային ինքնուրույնության պահպանման համար (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո
թաղերու մեջ», «Բերա», ծանոթ. № 2):
4. Բառախաղ. այսինքն՝ եկեղեցիները հասունյանական են դառնալու,
ենթարկվելու են պապին։
5. «Պարզասեր ընկերություն» — «Պարզասեր հայուհյաց ընկերություն». նպատակն էր տարածել հայուհիների մեջ պարզասիրություն «...ջըն-