Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պնդողական դեղ առնելու տեղ լուծողական պիտի առնե, որ ամենեն աժան է։


ԹՎԱԲԱՆԱԿԱՆ

— Ամիսը հարյուրին երկու տոկոսով 30000 ոսկին տարին քանի ոսկի շահ կը բերե։

— 2-ով բազմապատկենք նե 60,000 ոսկի կը բերե։

— Սխալեցար, փորձը ըրե, որ գործողությունը շտկես։

— Կը ներես, մյուսյու, մյուս օր 2 հոգի ասոր փորձը ըրեր շիտակ գտեր են։

— Հասկցա, վճարելու միտք չունենալնուն համար 120,000 ալ խոստացեր են։


ՊԱՏԿԵՐՀԱՆԱԿԱՆ

— Բերսաբե, ինչո՞ւ համար աս հրեշտակին քիթը ուռած գծեր ես։

— Բնական ըլլալու համար, քանզի դպրոցնիս նեմ է, կրնա ըլլալ, որ նեվազիլ եղած ըլլա։


ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ

— Մայիս ամսո մեջ ժամը քանի՞ին արևը իր միջօրեին վրա պիտի գտնվի։

— Այս մեկ տարվա մեջ ուղիղ ժամացույց և օրացույց չգտնվելու համար հավանական է, որ Պուրսա գացող դերասանաց փորերնին անոթցած ատեն արևը իր միջօրեին վրա պիտի գտնվի։